ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համադպրոցական սպորտլանդիա

Հունիսի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ. մայիսի 11-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 3 յոթերորդ դասարանները ( ուսուցիչներ Լ. Շեկոյան և Ջ. Եգանյան) անցկացրին համադպրոցական սպորտլանդիա:

Սովորողները, մեծ սեր ունենալով սպորտի նկատմամբ, շատ լավ էին նախապատրաստվել սպորլանդիային: Սկզբում թիմերը ողջունեցին իրար, հնչեցրին թիմերի կարգախոսները, միմյանց ցանկացան արդար և հաջող մրցակցություն:

Բացման արարողությանը հնչեց  «Օլիմպիական հիմնը»:

Բազմազան վարժությունների միջոցով նրանք ցուցադրեցին իրենց ֆիզիկական մարզավրճակը` ճկունություն, ճարպկություն և արագաշարժություն:

Ժյուրին ուշադիր հետևում էր վարժությունների ճիշտ կատարմանը, ոգևորում սովորողներին:

Միջոցառման ընթացքում հնչում էին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեր, պարային կատարումներ:

Դասարանների մյուս սովորողները ոգևորում էին սպորտլանդիայի մասնակիցներին, ուրախանում նրանց հաջողություններով և տխրում սխալների դեպքում:

Միջոցառումն անցավ ոգևորության մթնոլորտում, ժյուրին լավագույն թիմ ճանաչեց 7-րդ «գ» դասարանի թիմը, 2-րդ տեղում էր 7-րդ «բ» դասարանի թիմը, իսկ 7-րդ «ա» դասարանի թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը: Թիմերը տնօրենի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Թիմերը շնորհավորեցին իրար, շնորհակալություն հայտնեցին ժյուրիին, ուսուցիչներին, ծնողներին, որոնք ոգևորում էին նրանց:

Դահլիճում թևածում էր սպորտային ուրախությունը և ընկերական մթնոլորտը

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…