ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաների պաշտպանության միջազգային օր. ԿԳՆ աշխատակիցների երեխաներն այցելել են իրենց ծնողների աշխատավայր

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն այցելել էին իրենց ծնողների, տատիկների ու պապիկների աշխատավայր։ Երեխաները ծանոթացել են, թե ինչ պայմաններում են աշխատում իրենց հարազատները, շրջել նախարարի և տեղակալների աշխատասենյակներում։ 

«Այս քայլով մենք փորձում ենք երեխաներին ինտեգրել իրենց ծնողների աշխատանքային գործընթացին, ցույց տալ, թե որտեղ են աշխատում նրանց ծնողները»,- նշել է Արայիկ Հարությունյանը և ի պատասխան լրագրողի հարցին` շարունակել. «Չարաճճի երեխա չեմ եղել, ավելի շատ ակտիվ էի ու հետաքրքրասեր: Դեռևս փոքր տարիքից ավելի շատ սիրել եմ մեծերի հետ շփվել, ինչն ինձ թույլ է տվել ավելի շատ հմտություններ և գիտելիքներ ստանալ: Մանուկ հասակում շատ տարբեր դրվագներ են եղել դպրոցի, ընտանիքիս հետ կապված: Այս պահին որևէ առանձնահատուկ պահ չէի ցանկանա նշել: Երեխաներին մաղթում եմ երջանիկ ներկա, երջանիկ ապագա և կարծում եմ, որ այդ ամենի համար վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները ստեղծել են բոլոր նախադրյալները: Մենք հիմա ավելի շատ ժպիտներ ենք տեսնում և պետք է պահպանենք դա: Վստահ եմ, որ այս երեխաները պետք է ապրեն նոր Հայաստանում, հարմարավետ երկրում, որտեղ իրենց պահանջները կիրականան»,-լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…