ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն պետք է լինի նաև ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ և այլն: Այս խնդիրները դեռևս խորությամբ չեմ ուսումնասիրել և հուսով եմ, որ գոյություն չունեն նման երևույթներ: Խնդրի բացակայության դեպքում առավել արդյունավետ կաշխատենք, իսկ եթե այն գոյություն ունի, ապա պետք է այն արագ լուծում ստանա,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում առկա են նաև օրենսդրության հետ կապված խնդիրներ, որոնց հնարավորինս կարճ ժամկետում լուծում կտրվի, որպեսզի ոլորտը չտուժի: «ՄԿՈՒ-ն անչափ կարևոր ոլորտ է. մասնավորապես որոշակի առկա խնդիրների պատճառով աշխատաշուկայի հարցը փորձ է արվում լուծել բուհերի միջոցով, որի հետևանքով ո՛չ աշխատաշուկան է բավարար վիճակում, ո՛չ ուսհաստատություններն են զարգանում, ո՛չ էլ ուսանողներն են համապատասխան գիտելիքներ ստանում: Դրա համար պետք է այնպես անել, որ ոլորտն արագ արդյունքներ գրանցի: ՏՏ մասնագետները, օրինակ, ասում են, որ ՄԿՈՒ հաստատությունների միջոցով կարճ ժամանակում կարելի է բավարարել մի քանի հազար մասնագետի պահանջարկը, որն այսօր առկա է աշխատաշուկայում, իսկ սա բավականին մեծ թիվ է: Բացի այդ՝ մի քանի գերատեսչություններ ևս մեծ հույսեր են կապում այս ոլորտի հետ, ավելին՝ առաջարկում Կառավարության ծրագրում ներառել որոշակի լուծումներ»,- նշել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև պետական որոկավորման քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: «Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի, որի վերաբերյալ օրերս քննարկում եմ ունեցել նաև իրավապահ մարմինների հետ: Այս հարցում ապավինում եմ ձեր համագործակցությանը. պետք է ոլորտն իսպառ մաքրել հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներից և հրատապ լուծումներ գտնել: Եթե այս խնդրում հաջողենք, ապա սա մեծ քայլ կլինի այս ոլորտում, մնացած բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,-ընդգծել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք, մասնավորապես վերաբերել են ուսհաստատությունների խոշորացմանը, սովորողների տեղափոխման կարգում փոփոխությունների կատարմանը, անվճար և վճարովի տեղերի տրամադրմանը և այլ խնդիրների:
Նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենները ոլորտային խնդիրների վերաբերյալ հանդես են եկել մի շարք առաջարկություններով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց