ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ առկա համագործակցությունը՝ մատնանշելով նոր ծրագրերի մտադրության մասին: «Միջազգային կառույցների հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից է և այդ առումով, ակնկալում եմ, որ կրթության ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունն ավելի կակտիվանա: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաճախ այդ համագործակցությունների շրջանակում հատկացվող դրամաշնորհները, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների կողմից մասնավոր կառույցներին, դպրոցներին կամ այլ ծրագրերին՝ լուրջ ազդեցություն չեն թողնում կրթության, մասնավորապես՝ հանրակրթության վրա: Այս առումով նպատակահարմար է, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները լինեն ավելի շատ ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շեյն Ռոզենտալին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության համակարգը: Հանդիպման ընթացքում Ռոզենտալը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանի դպրոցների հիմնանորոգման ծրագրի առաջնահերթությունները, դպրոցների ընտրության կարգն ու ներկա իրավիճակը: Պարոն Ռոզենտալը տեղեկացրել է, որ բանկի խորհրդատուները ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարել նաև Հայաստանում հանրակրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը՝ մասնավորապես կարևորելով դպրոցների կառավարման խորհուրդների և մասնավոր դպրոցների ուղղությամբ իրականացվող քայլերը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Շեյն Ռոզենտալին՝ մեր երկրի կրթության ոլորտի մարտահրավերներին ամբողջությամբ տիրապետելու համար՝ մատնանշված հիմնախնդիրներից ընդգծելով Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացն արմատապես վերափոխելու անհրաժեշտությունը: «Առավել ուրախ էի լսել այս ամենը, քանի որ Դուք ամբողջությամբ պատկերացնում եք մեր կրթության ոլորտը: Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված (ԿԱԻ) բազմաթիվ խնդիրներ ունենք, և կարծում ենք, որ այստեղ է հանրակրթության ոլորտի շրջադարձային բարեփոխման բանալին: Մենք ԿԱԻ բարեփոխումների հետ կապված շատ լուրջ լուծումներ և ծրագրեր ունենք, ընդ որում արդեն ունենք թիմ, որը կոնկրետ զբաղվում է այս խնդրով: ԿԱԻ-ին շատ ծանր և դժվար առաջ գնացող մարմին է, մինչդեռ կրթությունն աշխարհում շատ արագ է փոխվում՝ հատկապես հանրակրթությունը և մենք չենք հասցնում արագ արձագանքել այդ փոփոխություններին»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը: Դպրոցների կառավարման խորհուրդների բարեփոխման վերաբերյալ՝ ԿԳ նախարարը նշել է դրանց ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ նախկինում կրթության համակարգը և դպրոցների տնօրեններից շատերը ծառայում էին իշխանությունների վերարտադրողականության ապահովմանը, որը շատ բացասական էր ազդում կրթության որակի վրա: Ինչ վերաբերվում է մասնավոր դպրոցներին, Արայիկ Հարությունյանի նշել է, որ թեպետ այնտեղ բավականին դրական փորձ է կուտակվել, սակայն մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր հանրակրթության ոլորտի վրա, քանի որ հանրակրթության մեջ մեծ ներդրումը՝ առաջին հերթին պետք է կատարի պետությունը: Անդրադառնալով պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է նախ բարձրացնել եղած միջոցների ծախսերի արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան