Այսօր սպասված օր է Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Այսօր բեմում են հայտնվել դպրոցի ամենափոքրիկ սաները՝ առաջին դասարանցիները: Զարմանալիորեն վստահ է նրանց կեցվածքը և չկա վախի, անվստահության զգացումը: Առավել տագնապած է նրանց սիրելի ուսուցչուհին՝ Ա.Գրիգորյանը:
Սահում են ակնթարթները և մեղմանում է լարվածությունը, քանզի մեր փոքրիկները պատմում են իրենց լավ բարեկամների՝ հայոց գրերի և սիրել գրքի՝ «Այբբենարանի» մասին: Փոքրիկները պատմում են իրենց մանկական զիլ, հնչեղ ձայնով, երգում են, պարում, ներկայացնում հայ գրերի անցած բարդ ուղին:
Ահա, երբ բեմից հնչում է հայոց այբ, բեն, գիմը, կարծես խաղաղվում է մեր հոգիները, չէ որ ևս մեկ սերունդ դարձավ գրաճանաչ և տառաճանաչ: ՈՒրեմն զուր չեն ջանքերը, ուրեմն ապրում է, կապրի ու կհարատևի հայը….
Տոնի վերջաբանը «Քոչարին» էր, որը հայը պարում է, երբ հաղթել է և ուրախ է…
Մ.Գրիգորյան
Մանկավարժության և հոգեբանության մեջ «սովորելու մոտիվացիա» հասկացությունը լայն տարածում է ստացել: Ժամանակակից մանկավարժության և հոգեբանության մեջ այս տերմինը դարձել է ակտուալ, չնայած այն հանգամանքին, որ գիտական բառարաններում հայտնվել է համեմատաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ, որ իմ նախորդ գրառումը հետաքրքրություն է առաջացրել: Ես առաջարկում եմ քննարկենք, թե որոնք են դասի արդյունավետության բարձրացման ուղիները: Իմ կարծիքով, դասի արդյունավետության բարձրացման կարևոր ուղիներից են…
Հարգելի՛ դասվարներ, ի՞նչ հնարներ եք կիրառում դասարանում լարվածությունը թուլացնելու համար՝ «Ուրախության զամբյո՞ւղ», թե՞ «Հույզերի անկյուն»: Արդյո՞ք ժամանակ հատկացնում եք էմպատիայի զարգացմանը, թե՞ 45 րոպեն միայն գիտելիքի համար է:
Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվության հսկայական հոսքի մեջ են: Ինչպե՞ս եք Ձեր դասերին ինտեգրում մեդիագրագիտությունը: Ի՞նչն է ավելի լավ աշխատում՝ «Ֆեյք նյուզերի» դեմ խաղե՞րը, թե՞ տեքստի քննադատական վերլուծությունը: Կարո՞ղ…
Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ մեթոդներով կարելի է աշակերտներին սովորեցնել էսսե գրել:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց