ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության և գիտության ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպանը նաև բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, որը վկայում է քաղաքացիական կրթության և ժողովրդավարական արժեքների բարձր նշաձողի մասին:
ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մաղթանքների համար և, ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը` շեշտել է, որ Հայաստանն ավանդաբար Ֆրանսիայի Հանրապետության հետ ունի ջերմ ու բազմաշերտ հարաբերություններ, որոնք Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է առավել խորացնել և զարգացնել:
Այս համատեքստում ԿԳ նախարարն ընդգծել է աշնանը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը միջպետական հարաբերություններին նոր որակ կտա և նոր հեռանկարներ կապահովի հատկապես կրթական ծրագրերի համար: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մասնակցելու է Փարիզում կազմակերպվող Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին:
Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` կողմերը համոզմունք են հայտնել, որ ի դեմս այս համալսարանի՝ Հայաստանն և Ֆրանսիան ամրագրել են կրթական ոլորտում համագործակցության զարգացման երաշխիքը: Դեսպան Լաքոտը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության շրջանակը՝ առաջիկայում գործող ֆակուլտետներն ավելացնելով ևս մեկով: Հետևաբար, դեսպանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում Ֆրանսիական համալսարանին շենքային նոր պայմաններով ապահովելու հարցը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կրթական ծրագրին և երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող ընթացիկ մի շարք հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Ժամանակակից աշխարհում, որտեղ երեխաները շրջապատված են վառ,…
(filedata/fetch?id=172238&d=1772990445) Այս ուրախ պատկերը պատրաստել եմ ԱԲ գործիքների օգնությամբ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է տեսողական հետաքրքիր կերպարներ ստեղծել դասն ավելի գրավիչ դարձնելու համար ​ Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ…
Վերջին տարիներին կրթության մեջ ավելի հաճախ ենք խոսում նախագծային աշխատանքի մասին՝ որպես ուսուցման արդյունավետ և ժամանակակից գործիք: Ի՞նչ առավելություններ ունի նախագծային աշխատանքը․ 1․Ակտիվ մասնակցություն – աշակերտը դառնում է ոչ թե…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական և հոգեբանական առումով շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Մենք բոլորս տիրապետում ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց