ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամառային դպրոց. Արևի մոտ

Մայիսի 22, 2018
Մշակութային լուրեր

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գործում է ամառային դպրոց:

Իսահակյանական աշխարհում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ՝ ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների, դեպի հրաշքների աշխարհ հետաքրքիր ճամփորդությունների   միջոցով:

Ամառային դպրոցի ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ամառային դպրոցն իր աշխատանքը կսկսի հունիսի 10-ից, երկու խմբով՝ 6-8 և 9-12 տարիքային խմբերով:

Հանդիպումները տեղի կունենան շաբաթվա հինգ օրերին, ժամը 12:00-16:00: 

Տեղեկությունների համար զանգահարել՝    հեռ. +374 10 56 24 24, +374 10 58 73 80

       Ճամփորդության ընթացքում՝

  • Շրջայց թանգարանում
  • Իսահակյանի հեքիաթների և առակների հիման վրա պատրաստված մուլտերի դիտում
  • Սլայդերի միջոցով հեքիաթների ընթերցում, քննարկումներ
  • Բնապահպանության և արվեստաբանության դասեր
  • Հետաքրքիր այցելություններ տարբեր թանգարաններ, մշակութային հաստատություններ և բնապահպանական կազմակերպություններ
  • Ժամանակի գնացքով ճամփորդություններ հեռավոր անցյալում, «հանդիպումներ» հետաքրքիր և զվարճալի մարդկանց հետ
  • Արկածային ճամփորդություններ ծովով ու ցամաքով
  • «Փոքրիկ գիտնական», հետազոտություններ և փորձեր
  • Գունավոր թղթերով, թելերով, քարերով, օրգանիկ ծեփամածիկով աշխատանքներ
  • Խմբային- ինտերակտիվ խաղեր
  • Ինտելեկտուալ մրցույթներ
  • Ազգային երգի և պարի ուսուցում:

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…

  • Մակերեսի ուսուցման մեթոդիկան տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Muradyan-77

    Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…