Դպրոցում անցկացվեց «Ես հայ եմ» խորագրով գրական-երաժշտական հերթական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Դպրոցը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում՝ խրոխտ երգն ու պարը:
Միջոցառումն սկսվեց դուդուկի գեղեցիկ հնչյուններով, որը կատարեց Սեպուհ Ներսիսյանը /9-րդ դասարան/:
Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը, այն հայրենիքը, որի զավակներն ունեն ապրելու կամք, հավատ, ազատության ձգտում և սիրով ու նվիրվածությամբ են պաշտպանում երկիր հայրենին, հողը հայոց ու տունն իր նվիրական: «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը կատարեց «Սարդարապատ» երգը:
Մասնակիցները ծիածանեցին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:
Միջոցառումն ուղեկցվեց տեսասահիկներով:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանն իր խոսքում բարձր գնահատեց միջոցառման կազմակերպիչների նվիրումով աշխատանքը և աշակերտների ակտիվ մասնակցությունը դպրոցում անցկացված բոլոր նախաձեռնություններին՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100ամյակին:
Ծ.Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց