Մայիսի 16-ին ԿԳն «Ընտանիք» կենտրոնում Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «20-րդ դարի Ավարայր» խորագրով ինտելեկտուալ մրցույթ:
Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թվով ինը կրթամշակութային հաստատությունների թիմեր՝ խորհրդանշական անվանումներով:
Մրցույթի նպատակն էր գնահատել Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, մասնակիցներին համախմբել միասնական գաղափարի շուրջ, բարձրացնել նրանց ռազմահայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, զարգացնել մասնակիցների տրամաբանությունը, թիմային աշխատանքի, արագ կողմնորոշվելու կարողությունները:
Ժյուրիի անդամներն էին Շիրակի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դասախոս Արթուր Նիկողոսյանը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս Սամվել Հովհաննիսյանը և «Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը:
Ողջունելով թիմերին և միջոցառման մասնակիցներին՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը շնորհավորեց Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթեց ազնիվ, արդար խաղ, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ հայրենանվեր գործ կատարելու համար:
Մինչ մրցույթի սկսվելը, մասնակից թիմերը ծանոթացան խաղի կանոններին և անցկացման ընթացակարգին: Մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Հարցերն ու առաջադրանքները թեմատիկ բնույթ ունեին և առնչվում էին 1918 թվականի հերոսամարտերի ընթացքում և դրանից հետո Հայաստանի Առաջին Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Յուրաքանչյուր փուլից հետո ժյուրին ամփոփեց արդյունքները, իսկ մասնակիցներն ունկնդրեցին և ակնդրեցին «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի, պարարվեստի և Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի դեռահասների հայրենասիրական երգ ու պարը:
Խաղն անցավ համառ և լարված պայքարի թեժ մթնոլորտում: Բոլոր թիմերը ձգտում էին հասնել առավելագույնին:
Ժյուրիի նախագահ, պատմաբան Արթուր Նիկողոսյանը նախքան արդյունքների հրապարակումը, շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին՝ մայիսյան այս տոնական ամիսն էլ ավելի շքեղացնելու համար: Շնորհավորեց նաև բոլոր թիմերին և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ հետաքրքիր, դիտարժան, փայլուն խաղի համար և մաղթեց հետագա հաղթանակներ:
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. առավելագույն միավորներ վաստակեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Արծվասիրտներ» թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեց «Ֆոտոն» վարժարանի «Արիադավան սերունդ» թիմը, իսկ երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի «Սարդարապատ» թիմը: Թիմերը պարգատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթող թիմը ստացավ նաև հուշամեդալ: Արթուր Նիկողոսյանը ևս արժանացավ շնորհակալագրի՝ «Ընտանիք» կենտրոնի հետ համագործակցության և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը խթանելու համար:
Ս. Էլբակյան
Ժամանակակից կրթության պայմաններում ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև Հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում: Թվային ներկայացումները, տեսանյութերը, առցանց թեստերը և ինտերակտիվ հարթակները հնարավորություն են տալիս դասը դարձնել ավելի…
«Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բնության աղտոտվածությունը և մարդու առողջությունը» թեման ուսումնասիրելիս կարևոր նպատակ է ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Որպեսզի աշակերտները կարողանան տարբերակել…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Չորրորդ դասարանում բառակազմության թեման (պարզ, բարդ և ածանցավոր բառեր) ուսուցանելիս հաճախ եմ դիմում ՏՀՏ գործիքների օգնությանը՝ դասն ավելի պատկերավոր դարձնելու համար: Վերջերս «Հոնի կորիզը» և «Հսկա Ասերը»…
Ժամանակակից կրթական համակարգում, որտեղ առաջնային է դառնում սովորողի ներգրավվածությունն ու ինքնուրույն մտածողությունը, խաղային տեխնոլոգիաները դադարել են լինել պարզապես ժամանցի միջոց: Դրանք վերածվել են արդյունավետ գործիքի, որը թույլ է տալիս բարդ…
Մեր ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում կրտսեր դպրոցական տարիքը, քանզի այն համարվում է ուսումնական գործունեության առավել պատասխանատու փուլ:Այս տարիքում առաջատար է դառնում նոր գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռք բերումը, ինտենսիվորեն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց