2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 5 աշակերտ. 11-րդ Ա դասարանի աշակերտուհի Աննա Սահակյանը մասնակցել է «Հայոց լեզու», 9-րդԱ դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ «Հայ գրականություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», 10-րդԱ դասարանի աշակերտ Փայլակ Նավասարդյանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն», 11-րդԲ դասարանի աշակերտ Տարոն Հարությունյանը՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների հանրապետական եզրափակիչ փուլերին:
12 առարկաներից անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է 135 աշակերտ:
9-րդ Ա դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների համար պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության 2-րդ կարգի դիպլոմով, իսկ «Հայ գրականություն» առարկայից՝ 3-րդ կարգի դիպլոմով:
Դպրոցի տնօրինությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանին, «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին և «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ, զինղեկ Գառնիկ Մանուկյանին պարգևատրեց հուշանվերներով, իսկ մասնակից աշակերտները նվեր ստացան գրենական պիտույքներ և «Նարեկ»:
Դպրոցի աշակերտների՝ գիտելիքների նման ստուգատեսներին մասնակցելը և հաջողություններ ունենալը պատվաբեր է ու պարտավորեցնող:
Աշակերտների՝ առարկայական օլիմպիադաներում լավագույն ներկայանալը և առաջընթացն ուսուցիչների ամենօրյա տքնաջան ու նվիրումով աշխատանքի արդյունքն է,ովքեր իրենց գործում ճիգ ու ջանք չեն խնայում՝ներդնելով մեր սաների հաղթանակներում, որոնք կարևոր են ոչ միայն մեր դպրոցի, ապագա սերնդի, այլև մեր երկրի հզորացման համար:
Ա.ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան
միջնակարգ դպրոցի տնօրեն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց