Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բուհերի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների, վերականգնողական կենտրոնների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ Մինեսոտայի և Քոնքորդիայի համալսարանների փորձագետներ:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ներառական կրթության վերաբերյալ նման միջոցառումների անցկացումը և շնորհակալություն հայտնել վերջին տաս տարիներին ներառականության ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքի համար: «Այսօր դահլիճում են մարդիկ, որոնց հետ տարիներ առաջ սկսեցինք այս գործընթացը, և ես հիշում եմ, թե ինչ մեծ դիմադրություն կար հատուկ կարիքներ ունեցող երեխաներին կրթական համակարգ ներառելու տեսանկյունից: Այսօր արդեն բավականին լուրջ և երկարատև ճանապարհ ենք անցել, և ԱՊՀ տարածքում հասարակական մտածողության մակարդակով երևի ամենահանդուրժող հասարակությունն ունենք Հայաստանում: Գոնե կրթական համակարգի մասով իսկապես հաջողված կարելի է համարել այս արդյունքը»,-նշել է նախարարը` հատուկ ողջունելով ԱՄՆ գործընկերներին, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, ներառականության գաղափարախոսության ամենաճիշտ ընկալումը Միացյալ Նահանգներում է հանդիպել, հետևաբար ամերիկյան գործընկերների փորձն այդ առումով օգտակար կարող է լինել: «Ներառականության գաղափարը կարևոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլ իբրև հանդուրժողականության, հասարակության մեջ ցանկացած փոքրամասնության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու տեսանկյունից: Այսօր մենք ներառականության հետ կապված մեծ խնդիրներ ունենք մեր երկրում. Օրինակ, նույն սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հանրակրթական դպրոցներում` իրենց ներաշխարհի, իրենց մտածողության տեսանկյունից: Ինչպես անել, որ արևմտահայերենով դաստիարկված երեխաները մեր հանրակրթական ծրագրերը յուրացնեն, դառնան մեր հասարակության մի մասը կամ օրինակ կանանց հիմնախնդիրները: Բացի այդ, այսօր մենք ունենք տաղանդավոր երեխաների մի աստղաբույլ. միջազգային օպիմպիադաները դրա վկայությունն են: Ինչպես իրենց համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծենք, իրենց առաջանցիկ զարգացումն ապահովող ուսումնական ծրագրերի ձևավորենք: Չէ որ սա ևս ներառականության տարր է: Այսինքն, եթե փորձենք ներառականությունը դիտարկել իբրև հասարակության մտածողության ձև, այդ մթնոլորտը տարածել մեր հասարակության մեջ, թերևս կկարողանանք նաև որակական փոփոխություն բերել մեր հասարակության մտածողության մեջ»,-նշել է Լևոն Մկրտչյանը` տեղեկացնելով, որ ներկայումս նախարարությունը ծավալուն գործընթացի մեջ է: «Փորձում ենք արմատապես փոխել հատուկ կրթության ձևաչափը` անցում կատարելով դեպի բժշկահոգեբանական կենտրոնների: Մենք պիտի կարողանանք աստիճանաբար, կառուցվածքային փոփոխությունների միջոցով ներառականությունը մտցնել ոչ միայն հանրակրթական, այլև բուհական համակարգ և բոլորի համար ապահովել հավասար պայմաններ»,-նշել է նախարարը` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, առանց որոնց մասնագիտական օգնության ծրագիրը չէր կայանա:
Գիտաժողովին քննարկվել են Մանկավարժական համալսարանի դերը ներառական կրթության բարեփոխումների ոլորտում, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատումը, անհատական ուսուցման պլանները, հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցման մեխանիզմները, լոգոպեդիայի առկա խնդիրները. տեսությունից դեպի պրակտիկա և այլ հիմնահարցեր: Գիտաժողովը ազդարարել է նաև ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի և Մինեսոտայի համալսարանի համագործակցության մեկնարկը:
Գիտաժողովը կազմակերպել էր Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…
Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…
Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…
Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…
Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց