«Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ․․․»
Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս:/ Ուսուցիչ Անահիտ Արզումանյան/Ուսուցիչը մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էր ընտրել ներկայացվող բանաստեղծությունները, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հնարավորինս լավ ճանաչեն Շիրազին, զգան նրա ցավն ու մեծությունը և պատկերացնեն, թե ինչու էր Շիրազն իր ծննդյան օրը համարում ապրիլի 24-ը և ինչ ցավ էր զգում ամեն անգամ նայելով բիբլիական Մասիսին։
Եվ ահա դասին տեղի ունեցավ բանաստեղծի հետ հանդիպում: Ներս մտավ հայոց դիցաբանության առասպելական հերոսներից մեկը՝ գեղադեմ, առյուծաբաշ գլխով՝ արծաթագույն մազերը գրեթե ուսերին հասած: Սաները Շիրազին ուղղեցին իրենց հուզող հարցերը: Նրանք Շիրազին ներկայացրին այնպես, ասես ողջ կյանքում ուսումնասիրել էին նրա պոեզիան և այն գիտակցմամբ, որ բանաստեղծի գրած յուրաքանչյուր տող ուղղված է հենց իրենց։ Ու նրանց է ուղղված նաև Շիրազի «Կտակը»․ ․․․
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ, ․․․
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան։
Դասի ավարտին տնօրեն Զավեն Ստեփանյանն իր խոսքում ասաց.«Մեծատաղանդ բանաստեղծ Շիրազը բաժանվել Է այս կյանքից՝ թողնելով մեր ժողովրդին ու հետագա սերունդներին գանձարանը իր գրական պայծառ վաստակի, իբրև արարատված հուշարձան և մշտավառ փարոս հայոց ազգային երազանքների: «Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի» Ահա՛ Շիրազյան պատգամն աշխարհացրիվ հայությանը»։
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան