Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Հայրենասիրական շունչն ու ոգին թևածում էր դասասենյակում: Ձևավորվել էր հայրենասիրական անկյուն՝ «Հայաստանի առաջին հանրապետության -100» և «Ազգային-ազատագրական պայքարի հերոսներ» խոսուն խորագրով: Պատին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են՝ եռագույն դրոշ, զինանշան, օրհներգ, Հայաստանի հավերժությունն ազդարարող Մասիսները և խաղաղ, խշշացող Նաիրյան դալար բարդիները:
Ամբողջ դասասենյակում խոսուն ասույթներ են՝ երիզված հայոց եռագույնով:
Նուրբ ճաշակով ձևավորված դասասենյակում լսվում է հաղորդավարի ձայնը.
-Զարմանքով եմ ես միշտ նայում քո անցյալին,
Քո անցյալին և՛ տանջալից, և՛ պանծալի:
Հնչում է Հայաստանի առաջին հանրապետության «Հռչակագիրը», ներկայացվում հետաքրքիր փաստեր Առաջին հանրապետության, 1918-20 թվականների հերոսամարտերի մասին:
Հնչում է դուդուկը, և ախորժալուր հնչյունների ներքո աշակերտներն ասմունքում են Ե.Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», Պ.Սևակի «Հայաստան», Հ.Սահյանի «Ախր ես ինչպես» բանաստեղծությունները:
Պարում են «Նաիրյան» աղջիկները, թնդում ՝ «Գետաշեն» երգը:
Աշակերտներն իրենց առինքնող կատարումներով հիացնում են բոլորին՝մեկ անգամ ևս ապացուցելով,որ Հայրենիքը գերագույն արժեք է,իսկ հայրենասիրությունը սիրո բարձրագույն դրսևորում:
Եռագույն հագուստներով 5-րդ դասարանի աշակերտներն ազդարարում են միջոցառման ավարտը՝ բարձրաձայնելով, որ սիրում են իրենց Հայրենիքը՝ մի ուրույն, մի անբացատրելի սիրով: «Անկախ Հայրենիք ունենալն իրավունք լինելուց զատ պարտականություն է», - իր խոսքում նշում է միջոցառման կազմակերպիչ, հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Ս.Սիմոնյանը:
Միջոցառումն ամփոփում է դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը՝ շեշտելով հայ ազգի անկոտրում կամքն ու հերոսականությունը, աննկուն ոգին ու բռունցքվելու շնորհը:
Հազարամյակներ երազանք թվացող պետականությունն այլևս իրականություն է: Պետք է ամեն ինչ անել, որ այն հաստատ ու հարատև լինի:
Հ.լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ՝ Ջ.Դանիելյան
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց