Մայիսի 2-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝«Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով։
Դասը սկսվեց Մեծ Բրիտանիայի օրհներգով, երկրի հիմնական խորհրդանիշերի մասին պատմող սահիկահանդեսի ցուցադրությամբ։
Դասը կառուցված էր խմբային մեթոդով։ Յուրաքանչյուր խումբ նախապես ընտրել էր անվանում, ներկայացվող թեման և պատրաստել դրանց համապատասխան ցուցապաստառ։ Խմբերը համառոտ տեղեկություններ հաղորդեցին Լոնդոնի հիմնադրման, կառավարման և կրթական համակարգերի, մշակութային առանձնահատկությունների, տեսարժան վայրերի և անգլիական գրականության վերաբերյալ՝ զուգահեռաբար ընթացող սահիկաշարի միջոցով։
Սաներն ներկայացրին փոքրիկ բեմականացված երկխոսություն լոնդոնցիների սիրած զբաղմունքների և ազատ ժամանցի վերաբերյալ՝ օգտագործելով լեզվական կարողությունները և բրիտանական առավել հաճախ գործածվող դարձվածքներն ու արտահայտությունները։
Անգլերենի խմբակի սաները, անդրադառնալով նաև անգլիացի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններին, ընթերցեցին իրենց կողմից կատարած համապատասխան թարգմանությունները։
Բաց դասն ամփոփվեց սաների գիտելիքների ստուգմամբ՝ թեմայի վերաբերյալ նախապես կազմված խաչբառի և հարցերի միջոցով:
Դասը նպատակային էր. նպաստեց սաների անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը և նրանց մեջ դաստիարակեց այլ ազգերի մշակույթին հաղորդակից լինելու պատրաստակամություն:
Հ.Սահակյան
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց