«Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը». Գարեգին Նժդեհ
Ապրիլի 25-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տոնական տրամադրություն էր. ազագրական երգ ու պարի խմբակի սաների նախաձեռնությամբ անցկացվեց «Ապրել խաղաղ» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:
Միջոցառումը սկսվեց հայ մանուկի ծնունդի բեմականացմամբ, ով դեռ օրորոցից սնվում է ռազմի երգերով և դաստիարակվում հայրենի օրրանը պաշտպանող քաջ մարտիկի ոգով: Ներկաներին հուզեց զինվոր որդու երդումը մայր հայրենիքին՝ նրա հայրենաշունչ խոսքերը հաստատակամ ու ճշմարիտ կերպով ամրանալով յուրաքանչյուրի սրտում:
Միջոցառման ընթացքում սաները ներկայացրին հայ ժողովրդի պատմության հաղթական էջերից դրվագներ, քաջ ֆիդայինների, մարտիկների ազնիվ գործերն ու սխրանքները: Նրանք հրաշալի կերպով մարմնավորեցին հարենիքի պաշտպաններին և գնահատեցին նրանց՝ հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անմնացորդ նվիրումն ու աննկուն կամքը:
Հայրենասիրական խրոխտ երգերն ու պարերը, բանաստեղծությունները, Արցախյան պատերազմից ցուցադրված հատվածները վառ ապացույց էին այն գաղափարի, որ հայ զինվորներն արժանի հետնորդերն են իրենց՝ հաղթանակը կռած պապերի, իրենք են սեփական հողի ու երկրի տերը և թույլ չեն տա որևէ մեկին խախտելու հայրենիքի անդորրը:
Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց սաների կողմից տարբեր լեզուներով հնչած խաղաղության կոչերը: ‹‹Ապրել խաղաղ». ահա այսպիսի ցանկությամբ և պատրաստակամությամբ խաղաղասեր ‹‹զինվորները›› դիմեցին համայն աշխարհին:
Միջոցառման ավարտին ներկաները հոտնկայս ծափահարեցին հայ զինվորի ամրակուռ, զորեղ, հերոսական կերպարի համար:
Ս. Էլբակյան
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց