Ապրիլի 26-27-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIա,բ դասարաններում տեղի ունեցավ ռուսերենի այբուբենի տոն /ուսուցիչ Նատալյա Ավագյան/:
Աշակերտները մեծ շուքով շնորհակալություն հայտնեցին իրենց ռուսալեզու առաջին ընկեր-դասագրքին՝ ''Букварь''-ին, որը համբերատար ու սիրով իրենց օգնեց սովորել կարդալ ու գրել ռուսերեն լեզվով։ Ներկայացրին ռուսական հայտնի հեքիաթներ, իսկ հերոսների նմանակումն այնքան տիպիկ ու ոգևորիչ էր, որ, պարզապես, ամեն ինչ կախարդական էր թվում:
Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը հատուկ շեշտ դնելով միջոցառման կազմակերպվածության վրա՝ փաստեց.
-Մեր երեխաներն այսօր հիացրին ամենքիս: Նրանց սահուն խոսքը, ազատ և անկաշկանդ հանդես գալը, վկայում է, որ ուսուցչուհին իզուր չի ջանքեր գործադրել:
Կայացավ «Լավագույն ձեռագիր» խորագրով վայելչագրության մրցույթ: Ուսուցիչը նշեց,որ նախաձեռնության նպատակն էր խրախուսել գեղեցիկ ձեռագիր ունեցող աշակերտներին:
Մաղթում ենք սաներին ուսումնական մեծ հաջողություններ, իսկ դասավանդող ուսուցիչներին անկոտրում ոգի և անսասան առողջություն:
ՄԿԱ գծով Փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Ձևավորող գնահատումը որպես ընթացիկ գնահատման փուլ
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Հարգելի գործընկերներ, Ուզում եմ մի հարց բարձրացնել, որն ամեն օր տեսնում ենք մեր դասարաններում: Հաճախ աշակերտի համար դասի նպատակը դառնում է ոչ թե թեման հասկանալը, այլ լավ գնահատական ունենալը: Մենք…
Հանրակրթության նոր չափորոշիչը (ՀՊՉ) տարրական դպրոցում շեշտադրումը տեղափոխում է «ի՞նչ սովորեցնել»-ից դեպի «ինչպե՞ս սովորեցնել», որպեսզի ձևավորվեն անհրաժեշտ կարողունակությունները: Այս համատեքստում գործիքակազմի ճիշտ ընտրությունն առանցքային է: Ահա այն հիմնական գործիքները, որոնք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց