ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մայր Հայաստան» - պաստառի պատրաստում

Ապրիլի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 6-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Հ. Սարգսյանի ղեկավարությամբ 7-րդ «բ» դասարանի տղաները անցկացրեցին գեղեցիկ փոխկապակցված դաս` նվիրված մայրության և գեղեցության տոնին:

Աշակերտները «Հայոց լեզու» առարկայից գրել էին շարադրություն` «Մայրս» վերնագրով:

Նրանք գովերգել էին իրենց մայրերին, նրանց նվիրված քառատողեր էին մեջբերել նշանավոր պոետներից, գրել էին անվանակապեր /աքրոստիկոս/:

Աշակերտները օգտվելով իրենց գրած շարադրություններից, մեջբերված բանաստեղծություններից` որոշեցին պատրաստել պաստառ` նվիրված հայոց մայրերին:

Գիտակցելով, որ մայրն է ծնում ազգի հերոսներ, մայրն է պահում լեզուն և հավատը` աշակերտները զուգահեռներ գտան մայր հայրենիք, մայրենի լեզու և մայր Հայաստան հասկացությունների մեջ: ՀՀ քարտեզի ուրվագծերի միջոցով շնորհաշատ աշակերտները պատկերեցին հայ կնոջ դիմանկարը:

Համագործակցելով ուսուցչուհու հետ` աշակերտները պաստառի խորագիրն անվանեցին «Մայր Հայաստան»:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…