«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Ֆորումի մասնակիցներին ողջունել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ մասնագիտական կրթության զարգացման և որակի համակարգերը ողջ աշխարհում արժեհամակարգային փոփոխությունների փուլում են գտնվում. « 21-րդ դարն իր հետ բերում է արժեքային դինամիկ փոփոխություններ և կրթության համակարգը դրան արձագանքելու պատրաստի դեղատոմսեր չունի: Նախորդ դարաշրջանում ձևավորված մրցակցային համակարգին փոխարիենլու է գալիս համագործակցային համակարգը, որի հիմքում ոչ թե մրցակցության միջոցով բոլոր ասպարեզներում լավագույնին և ուժեղին գտնելու սկզբունքն է, այլ նույն նպատակի համար քայլեր ձեռնարկողների ներուժի համախմբման, ռեսուրսների կենտրոնացման և հզորացման գաղափարը: Սա մեզ համար լավ հնարավորություն է. լինելով փոքր երկիր պետք է կարողանանք ստեղծել բաց պլատֆորմ և Հայաստանը դիտել որպես մեկ միասնական գիտակրթական տարածք, որտեղ յուրաքանչյուրը ստեղծելով արժեք՝ օգնում է նաև մյուս հաստատությանը՝ ցանցային համալսարանի ձևաչափով համագործակցելով նրանց հետ»:
ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ շրջանառության փուլում գտնվող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով որակի ապահովման լուրջ մեխանիզմներ են նախատեսվում. «Օրինագծի հանրային քննարկումների ժամանակ որակի ապահովման հարցերը բավարար հանրային հնչողության չստացան: Ցավոք, հանրային ուշադրությունը կենտրոնացավ ավելի երկրորդական հարցերի վրա: Մինչդեռ նախագծով արմատապես փոխվում են կրթության որակի ապհովման նախկին պատկերացումները, մասնավորապես, խնդիր է դրվում ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կատարել ծրագրային հավատարմագրման, որն ենթադրում է մասնագիտական մեծ աշխատանք: Նախագծով մագիստրոսական և ասպիրանտական կրթության ծրագրերում օտար լեզվով մասնագիտական դասընթացների պահանջ է դրվում: Սրանք լուրջ քայլեր են գիտության զարգացման և բարձրագույն կրթության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ որակի ապահովման շահակիցների 8-րդ ֆորումին մասնակցում են ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիներ, փորձագետներ Միացյալ Թագավորությունից և Նիդեռլանդներից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…
Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ
Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց