ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միքայել Արամյանցի անգնահատելի վաստակը

Ապրիլի 17, 2018
Դպրոցական անցուդարձ

«Մեր Մեծերը» ծրագրի շրջանակում Կապանի N 5 հիմնական դպրոցում ապրիլի 13-ին իրականացվեց Միքայել Արամյանցի 175 ամյակին նվիրված ցերեկույթ, որը կազմակերպել էր 6-րդ «բ» դասարանի մայրենիի ուսուցչուհի Ա. Մաթևոսյանը:

Միջոցառման հյուրերն էին տարբեր դպրոցներից հրավիրված ուսուցչուհիներ, ծնողներ և աշակերտներ:

Միջոցառման նպատակն էր` վեր հանել Արամյանց մեծ բարերարի հայրենանվեր գործունեությունը, աշակերտների մոտ արթնացնել սեր, հարգանք, ակնածանք դեպի մեր մեծերը:

Բարեգործությունը եղել է 19-րդ դարի թիֆլիսաբնակ հայազգի մեծահարուստների գործունեության անկյունաքարը: Արամյանցը նավթարդյունաբերող, եկեղեցիների, դպրոցների, գաղթականների հովանավոր էր` ծնունդով Ղարաբաղից:

Անգնահատելի է նրա վաստակը առևտրի, կրթության և արվեստի զարգացման գործում:

Երեխաները փաստեցին, որ անմոռաց և հիշարժան է մեծ բարերարի անունը, քանզի անմահ է նա` իր կատարած բարի գործերով:

 

Գործն է անմահ, լավ իմացեք,

Որ ապրում է դարեդար,

Երնեկ նրան, ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար:

 

Ահա այս փառահեղ մեծի` Հովհաննես Թումանյանի խոսքերով ավարտեցին միջոցառումը:

 

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: