ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դաս Արցախի Չափար գյուղի հետ

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

09.04.2018թ.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» ուսումնական առարկայի ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը հեռավար դաս վարեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի միջն.դպրոցի հետ:
Թեմաները՝

ա) Մուշեղ Գալշոյանի «Կռունկ»
բ) Միասին, անջատ և գծիկով գրվող բառերը:
6ա դասարանի աշակերտները գրագետ խոսքով ներկայացրին Կոմիտասի մուտքը երաժշտական աշխարհ՝ խավարից դեպի լույս, անհայտից հայտնություն: Զարմանալի նուրբ ու խոր զգացողականությամբ շարադրեցին Կոմիտասի կատարելության հասնող կերպարը, բազմաբովանդակ, խոսուն երաժշտական աշխարհը: ՈՒնկնդրեցին «Կռունկ» երգը, որը հայի բառ ու խոսքին անծանոթ օտարուհուն պատմեց անպաշտպան մի ժողովրդի մասին, որը բողոք էր ընդդեմ անարդար, անտարբեր աշխարհի: