ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-գերմանական կրթական համագործակցությունը լավագույն օրինակներից է

Ապրիլի 12, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որի կազմում էին երկրամասի կրթության նախարարության, դպրոցների հարցերով գերատեսչության, Հայաստանի դպրոցների հետ գործընկերային հարցերով աշխատանքային խմբի, քաղաքական կրթության կենտրոնի, Հալլեի «Ռոթեր Օքսե» հուշահամալիրի, ինչպես նաև երկրամասի մի շարք դպրոցների վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և աշակերտներ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում ՀՀ և ԳԴՀ-ի համագործակցությունը, որը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա, թևակոխել է նոր փուլ: «Գերմանիայի հետ համագործակցությունը մենք որպես լավագույն օրինակ ենք վերցնում՝ մյուս գործընկերների հետ աշխատելաոճում: Այս այցելությունը ևս մեկ վկայություն է այն փաստի, որ երկուստեք առկա է միասին աշխատելու մեծ ցանկություն, և պատահական չէ, որ համագործակցությունն արդեն ընթանում է անմիջապես կրթական հաստատությունների միջև: Շատ կարևոր է, որ գործընթացում ներգրավված կողմերը պատրաստ լինեն սովորելու և փոխանակվելու օգտակար փորձով»,-նշել է Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գերմաներեն լեզու սովորողների թիվը գնալով աճում է. ներկայումս հայ դպրոցականների 13 տոկոսը որպես օտար լեզու սովորում է գերմաներեն, հանրապետության 170 դպրոցում այն դասավանդվում է որպես օտար լեզու: Նրա խոսքով՝ մեծ առաջնթաց կա նաև Գերմանիայում ՀՀ դպրոցների ավարտական վկայականների ճանաչման գործընթացում: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այսպիսով՝ Գերմանիայի բուհերում կավելանա հայ ուսանողների քանակը, որոնք, ըստ Դավիթ Սահակյանի, իրենց գիտելիքները և հմտությունները  ծառայեցնելով հայրենիքում՝ միաժամանակ կհանդիսանան երկու երկրներն իրար կապող դեսպաններ: 
Գերմանիայի պատվիրակության անդամները ևս կարևորել են ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների աշակերտների փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը: Նրանք կարևորել են նաև ՀՀ դպրոցներում քաղաքացիական կրթության, ժողովրդավարական արժեքների և որոշումների կայացման գործում աշակերտերի ներգրավվածության հարցը: 
Հանդիպմանը ներկա աշակերտները կիսվել են Հայաստան կատարած այցի վերաբերյալ իրենց տպավորություններով՝ ընդգծելով, որ ամենից շատ նրանք տպավորվել են մեր երկրի մշակույթով և ավանդույթներով: Աշակերտները նշել են, որ ՀՀ դպրոցներ այցելության ընթացքում ծնվել են նոր գաղափարներ և մեր դպրոցներն ունեն բոլոր հնարավորությունները՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր հերթին նշել է, որ կարևորում է գերմանացի աշակերտների կարծիքը և դեսպանությունը կանի հնարավորը՝ վերոնշյալ բոլոր նախագծերի իրականացմանը նպաստելու ուղղությամբ՝ այդ հարցում ակնկալելով նաև ԿԳՆ-ի և դպրոցների աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…