Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվել են ՄԱԿ-ի կողմից 2015 թ-ին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների (ԿԶՆ )վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին: Ակումբները կարևորելով դրանց լուսաբանումը և երեխաների շրջանում այդ նպատակների շուրջ քննարկումները, ձեռնարկեցին յուրահատուկ նախաձեռնություններ, որոնց շրջանակում Խաշթառակ, Բերդ, Սարիգյուղ, Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների դպրոցներում կազմակերպվեցին թեմատիկ շնորհանդեսների ցուցադրություններ և գործնական վարժություններ: Երեխաները իրազեկվեցին ԿԶՆերի մասին, որ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը ձգտելու են վերացնել սովը, աղքատությունը, համախմբեն ուժերը հանուն որակյալ կրթության, բավարար սնուցման ու մաքուր ջրի, համընդհանուր առողջության ու ժամանակակից էներգիայի հասանելիության ապահովման, անհավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի և համամոլորակային խաղաղության հասնելու նպատակով: Գործնական խաղ-վարժությունների միջոցով երեխաները ցույց էին տալիս, թե որ նպատակին հասնելու համար ինչպիսի ջանքեր պետք է գործադրվեն պետությունների կողմից, ինչպես նաև հենց երեխաները կազմեցին գործողությունների պլաններ: Օրինակ, կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար առաջարկում էին շատ ծառեր տնկել, թույլ չտալ պլաստմասսե իրերով աղտոտումը և այլն: Ակումբները շուտով ձեռնամուխ կլինեն նաև համայնքային ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն երեխաների ուժերով կլիմայի փոփոխության, մաքուր ջրի և սանիտարակա-հիգիենիկ պայմանների բարելավմանն ու այլ նպատակներին հասնելուն՝ համայնքային մակարդակում:
ԿԶՆ-երի հանչային լուսաբանման քարոզարշավներ են իրականացվել նաև Շիրակ և Գեղարքունիք մարզերի ԻՄՓԱՔԹ ակումբների կողմից:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են 63 ԻՄՓԱՔԹ ակումբներ, որոնց անդամներ են 1,151 երեխա:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց