Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանում ռազմահայրենասիրական դաս էր «Թո'ղ այլես պատերազմ չլինի» խորագրով: Դասը վարում էր դասղեկ Գ.Ղազարյանը և դպրոցի զինղեկ՝ քառօրյա պատերազմի մասնակից Ա. Խանաղյանը։ Պատերազմը պատերազմ է՝ հայտարարված, թե չհայտարարված, պատերազմ է բոլոր սարսափներով ու հետևանքներով։ Զինղեկ Խանաղյանը պատմում էր, որ յուրաքանչյուր զինվոր պատերազմից առաջ յուրովի զգացողություններ է ունենում, սակայն մի ցանկություն կա, որ բոլորի մոտ նույնն է՝ մի անգամ էլ լսել ծնողների ու սիրած աղջկա ձայնը, ո°վ գիտե թե ում թևավոր ասուպը երբ է վերջին անգամ փայլատակելու ժամանակի երկնքում...
Թող օրհնվի ամեն մի պահը, երբ աշխարհ են գալիս հայ քաջազունները։ Քանի կան մեր առյուծ զավակները թշնամին չի կարող կոտրել հայի ոգին։ Մենք եղեռնազարկ ժողովուրդ ենք, սակայն դա էլ մեզ ծնկի չի բերել, մենք մոխիրներից հառնել գիտենք ու աշխարհին դեռ ասելիք ունենք։ Այո, պատերազմը պատերազմ է՝ հայտարարված, թե չհայտարարված, պատերազմ է բոլոր սարսափներով ու հետեանքներով։ Թող տա Աստված, որ այն շուտ ավարտվի և խաղաղություն իջնի մեր բազմատանջ հողին ու ժողովրդին, ու հայ ազգի ոչ մի սերունդ այլես պատերազմ չտեսնի։ ...բայց ցավերը հին չեն մոռացվում, չէ, մխում են անվերջ, մորմոքում են լուռ, և մեկ-մեկ այսպես իմ երգերի մեջ մեղեդիներ են դառնում թախծալուր։
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց