Ապրիլի հինգն է. գարուն ու արև...
Դրսում անդորր է ու խորհրդավոր լռություն: Նույն խորհրդավորությունն է տիրում Վանաձորի թիվ 23 դպրոցի VIIբ դասարանում: Հույզն ու սպասումը, հպարտությունն ու պատասխանտվությունը պարուրել են սովորողների հոգիները:
Հայրենիքը, բանակը, պայքարն ու նվիրումը ներկայացնող բոլոր միջոցառումներն էլ յուրահատուկ ակնածանքով են անցկացվել այս դասարանում: Այս անգամ որոշվել էր հարց ու պատասխանի միջոցով վարել դասը, որովհետև սովորողների համար անհասկանալի շատ բաներ կան, որոնց պատասխանը նրանք պիտի իմանան ստույգ:
Հնչում է երաժշտությունը, լսվում է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը, ու նրա թրթիռների ներքո՝ գլխիկոր սաները լռելյայն խնկարկում են Ապրիլյան քառօրյայի նահատակաց հիշատակը:
Լռության րոպե...
Դասղեկ Հ. Խաչատրյանի խոսքին հաջորդում է հարցերի տարափը, որոնց մանրակրկիտ պատասխանում է ուսուցչուհին: Սակայն աշակերտներին մեծ անակնկալ է սպասվում:
Հուշիկ բացվեց դասարանի դուռը, և ներս մտան ուսուցչուհու նախկին սաները՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաները՝ Ռաֆայել Սարգսյանն ու Նարեկ Մկրտչյանը: Ողջագուրումից ու ծափահարություններից հետո հարցերին սկսեցին պատասխանել ականատեսները: Անհնարին է բառերով նկարագրել այն մթնոլորտը, որ տիրում էր դասարանում: Սովորողների աչքերն ասես իրենց մեջ ամբարում էին այն ամենը, ինչ հնչում էր: Հիացմունքով են նայում այդ աչքերը հայրենիքի կենդանի պաշտպաններին:
Երեխաները ուղերձ ուղարկեցին սահմանը պահող զինվորներին, ասմունքեցին ու երգեցին և, որ ամենակարևորն է, ուխտեցին արժանի լինել այն հողին, որ Հայաստան է կոչվում և որն իրենց Հայրենիքն է՝ տրված ի վերուստ: Դասի ավարտին կրկին հնչեց ուսուցչուհու խոսքը: Նա նշեց, որ աշակերտներն էլ իրենց բաժին մասնակցությունն ունեցան, կանգնեցին հայրենյաց պաշտպանների կողքին իրենց նամակներով, ծանրոցներով ու լուսե հավատով: Ապա շարունակեց.
-Մեզ համար մեծ է կորուստը, բայց չե՛նք ողբալու: Մենք կրակից դուրս գալու ու կրկին հառնելու փորձ ունենք, մենք ճակատագրական պահին բռունցքվելու և թշնամուն արժանի հակահարված տալու կարողությու՛ն ունենք, վկա` նախորդ տարվա Ապրիլյան գոյամարտը: Մենք գիտենք դեպի հավերժություն տանող ճամփան... Ուրեմն` հավատա՛նք ու չերկնչենք, մաքառենք ու սովորե՛նք, աշխատենք անմնացորդ և մի՛շտ հիշենք, որ մարդուն նորմալ ապրելու համար տու՛ն է հարկավոր, իսկ մեր բոլորի տունը մեր երկիրն է` Հայոց Դրախտավայրը, որը կանգուն է իր զավակներով:
Մնա՛նք մեր երկրում, շենացնե՛նք այն, և հաղթանակները չե՛ն ուշանա, իսկ անկախությունը, որ տրվում է դաժանորեն ծանր գնով, օդի ու ջրի պես անհրաժեշտ է յուրաքանչյուր արժանապատիվ ժողովրդի, առավելապես` հային, որը դեռ երկար ճամփա ունի անցնելու մինչև լուսաբաց...
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց