Ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կրկնակի տոնական տրամադրություն էր:
Դպրոցի IIIա դասարանի աշակերտները` դասվար Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ, ավետում էին գարնան, բնության ու գեղեցկության զարթոնքը` դպրոցը լցնելով գարնանային արևի ջերմությամբ, հայոց աշխարհում ծվարող ու հայոց հողի խաղաղությունը ավետող թռչուններով:
Աշակերտների թռչնակերպ հագուստները ու բեմական շքեղ զարդարանքը համադրվել էին գարնան ու գարունը խորհրդանշող տոների նրբաճաշակ գույներով:
Գարունը իր ամբողջ շնչով և թռչունների երամի հոգեթով դայլայլով մտել էր դպրոցի ամեն մի անկյուն և ներկաների սրտերը լցրել հույսով ու հավատով:
Թռչնակները պատմեցին և ներկայացրեցին իրենց կարևորությունը Երկիր մոլորակի վրա, ներկայացրեցին հայրենի հողի գարունը` համեմելով կոմիտասյան երգ ու պարով` կենդանություն հաղորդելով իրենց կերպարներին: Աշակերտները հասկացան, որ թռչունները մեծ օգուտ են տալիս մարդկանց` ոչնչացնելով դաշտերի, անտառների և այգիների վնասատուներին:
Թռչունների երամի արագիլները խոստացան, որ պանդուխտ հայերի նման մի օր ընդմիշտ կվերադառնան իրենց օջախները, բույն կսարքեն ու ձագ կհանեն: Իսկ ծիծեռնակները պարտավորվեցին, որ ամեն տարի գարունն առաջինը կավետեն հայոց աշխարհում, ճնճղուկները որոշեցին միշտ մնալ Հայաստանում, քանզի հայ մանուկներից հոգատար ու բարեխիղճ ուրիշ ոչ մի երկրում չկան: Արծիվները երդվեցին հայոց քաջարի զինվորների նման հսկեն հայոց աշխարհի անդորրը, իսկ աղավնիները խոստացան միշտ ճախրել հայրենի երկնի կապույտում` մանուկների համար ապահովելով խաղաղ մանկություն:
Իսկ մեր սիրելի աշակերտները ծնողներին, ուսուցիչներին ու իրենց սիրելի դասվարին խոստացան իրենց մարմնավորած կերպարների երամի նման միշտ լինել հավաքական, վճռական ու խոստումնալից` կերտելով մեր երկրի ապագան` կառուցելով շեն ու հզոր հայրենիք:
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց