Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացված «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա»: Նախարարի տեղակալը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Վահրամ Մկրտչյանի՝ նորաբաց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած է նման բարձրորակ սարքավորումներով: ««Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջ փոփոխություններ են նախատեսվում բուհական համակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտ կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Կոնկրետ այս պարագայում՝ Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ որակյալ կրթություն: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» կնպաստի նաև բուհի զարգացմանը` խթանելով կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակի ծառայություններ մատուցելու առումով: Լաբորատորիան նաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման գործընթացին»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհի ուսանողների համար գործնական կարողություններ և հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից զատ, երաժշտագետների համար նաև կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար:
Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: «Նորարական երաժշտական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Լաբորատորիան հագեցած է բարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,-նշել է նա:
Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի: «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է 80,728,700 միլիոն ՀՀ դրամ. 14, 531,166 ՀՀ դրամ պետբյուջե, 58,124,664 ՀՀ դրամ համաշխարհային բանկ, 8, 072,870 բուհի համաֆինանսավորում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց