ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Գրական միջոցառում «Հավերժի ճամփորդները»

Ապրիլի 6, 2018
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այցելել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց, որտեղ նա ծանոթացել է ուսումնական գործընթացին: ԿԳ նախարարի տեղակալը ներկա է գտնվել դպրոցում կազմակերպված «Հավերժի ճամփորդները» խորագրով գրական միջոցառմանը՝ նվիրված մեծանուն գրող Եղիշե Չարենցին և հայտնի սիրերգակ Սայաթ-Նովայի հիշատակին:

Միջոցառման ավարտին՝ ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել տնօրեն Ա. Ղազարյանին, դպրոցի մանկավարժներին և աշակերտներին՝ տարբեր ժամանակներում ապրած և ստեղծագործական գործունեություն ծավալած երկու հայտնի ստեղծագործողների կերպարային ընդհանրությունները գտնելու և դրանք բեմականացման միջոցով մատուցելու համար. «Դասական ստեղծագործությունների բեմականացումը գրականության դասավանդման արդյունավետ մեթոդ կարող է լինել, որովհտև այդ դեպքում դասավանդման և ուսուցման փուլերը միահյուսվում են և այդ ամբողջ գործընթացին մասնակից է դառնում աշակերտը: Դա հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ և սովորել գրական ստեղծագործությունը, այլ նաև այն մատուցել աշակերտների մեկ այլ խմբի:  Կարծում եմ, որպես գրականության դասավանդման մեթոդական նորարարություն, այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

 Հանդիպման ավարտին Մ. Մկրտչյանը խոստացել է  մանկավարժների և աշակերտների հետ առաջիկայում հանդիպում ունենալ՝ դասավանդման նոր ուղղղություններին վերաբերող  նրանց դիտարկումները լսելու և քննարկելու նպատակով:   

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…