Դպրոցների կառավարման խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում:
Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ համակարգային նույն խնդիրը պայմանավորված մարզի առանձնահատկությունից կարող է տարբեր լուծումներ պահանջել: Անդրադառնալով դպրոցների կառավարման գործող համակարգին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կառավարման խորհուրդները շատ հաճախ ձևական բնույթ են կրում և, որպես կանոն, իրենց առաքելությունը չեն իրականացնում: Հետևաբար, նախարարությունում մշակվում է դպրոցների կառավարման համակարգի նոր մոդելի նախագիծը: Նախարարի խոսքով, առաջարկվող տարբերակներից մեկն էլ խորհուրդների խոշորացումն ու հստակ գործառույթների ամրագրումն է: ԿԳ նախարարը հորդորել է հանդիպմանը ներկա դպրոցների տնօրեններին ակտիվորեն մասնակցել քննարկումներին ու ներկայացնել կառուցողական առաջարկներ, որոնք կնպաստեն առավել գործուն և արդյունավետ համակարգի մշակմանը:
Այս ուսումնական տարվանից Արմավիրի մարզն անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության, հետևաբար քննարկումը չէր կարող շրջանցել անցման շրջանին հատուկ խնդիրները: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով, մարզում որոշակի մտահոգություններ կան, որ մարզի հանրակրթական դպրոցները դեռևս լիարժեք պատրաստ չեն արդյունավետ կազմակերպել ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցումը, ուստի առնվազն մեկ հատուկ դպրոցի գոյությունն անհրաժեշտություն է: Կիսելով մտահոգությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել բոլոր երեխաների կրթական կարիքները և այն դեպքում, երբ դպրոցները չունեն բավարար հնարավորություններ տվյալ երեխաների կարիքներին համապատասխան կրթության ապահովման համար, ապա ուսուցումը պետք է կազմակերպել հատուկ դպրոցներում: Միաժամանակ, Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ անհրաժեշտ է զարգացնել դպրոցների հնարավորություննները, որպեսզի հեռանկարում կարողանանք ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև մարզում ավագ դպրոցների և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման խնդրներին: Մարզի կրթության պատասխանատուներն այն տեսակետին են, թե ներկայում մարզում ավագ դպրոցների թիվը բավականին մեծ է և արդյունավետ հոսքային ուսուցում կազմակերպելու համար կարիք կա դրանք միավորել: Համաձայնելով ոլորտի մասնագետների հետ՝ ԿԳ նախարարը նշել է, որ այժմ մշակվում է հանրապետության ավագ դպրոցների զարգացման նոր համակարգի և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման նոր մոդելների նախագիծը:
Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևներ են հանձնել դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատում, թե՞ խրախուսում Հայոց լեզվի դասերին հաճախ կանգնում ենք մի կարևոր հարցի առաջ․ ի՞նչն է ավելի արդյունավետ՝ գնահատե՞լ, թե՞ խրախուսել: Գնահատումը կարգավորում է, սահմանում չափանիշ, ցույց է տալիս առաջընթացը: Բայց…
(filedata/fetch?id=170367&d=1771709749)Նկարիչն ուներ իրենից ճիշտ մեկ տարի առաջ մահացած ավագ եղբայր՝ նույն անունով, ով ծնվել էր 1852 թ. մարտի 30-ին և մահացել նույն օրը: Մեկ տարի անց ծնված ապագա նկարչին անվանակոչել…
«Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Իմ փորձից նկատում եմ, որ երեխաները հաճախ սահուն կարդում են, բայց դժվարանում են որսալ ենթատեքստն ու հեղինակի հիմնական ասելիքը: Ո՞րն է այն «կախարդական» հարցը կամ վարժությունը ձեզ…
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց