Մարտի 27-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը սերունդների դաստիարակման գործընթացում, սաների մեջ առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ և գնահատել Վիլյամ Սարոյանի թողած ժառանգությունը։
Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները հետաքրքիր փաստեր հաղորդեցին հայկական թատերական արվեստի ստեղծման պատմության ու առաջին բեմադրական ներկայացումների վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին թատրոնի հայտնի երախտավորների մասին պատմող տեսանյութ և նրանց մարմնավորած դերերից հատվածներ:
Կենտրոնի թատերական խմբակի սաները թատերասեր հանդիսատեսի համար պատրաստել էին նաև ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ‹‹Իմ սիրտը լեռներում է›› պիեսից հատվածի բեմականացում։ Սարոյանական կերպարները կերտած «դերասաններն» իրենց ազատ, անկաշկանդ բեմական խաղով ներկայացրին հեղինակի տածած թախիծն ու կարոտը, անսահման սերն ու մտորումները հայրենիքի հանդեպ։
Ցերեկույթը տպավորիչ էր, ազդեցիկ և ուսուցողական։
Հ. Սարգսյան
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…
Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…
«ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…
Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց