Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: Շիրակի մարզի բարձրադիր և սահմանամերձ համայնքների /Աղին, Աշոցք, Բագրավան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Ձորակապ, Հայկաձոր, Ջրափի, Մարալիկ/ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների թվով 18 մանկավարժ մասնակցեցին արտադպրոցական կրթության կազմակերպման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին:
Կրթական ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների կազմակերպմամբ բացահայտել և նպաստել մանկավարժների մասնագիտական կարողությունների ձևավորմանը:
Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց կրթական ծրագիրը և դրա կարևորությունը, փաստեց նաև նախորդ տարիների ձեռք բերած արդյունքները:
5-օրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում մանկավարժներն ուսումնասիրեցին «5-18 տարեկան դեռահասների արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները», «Անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում», «Մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերի կազմման եղանակները», «Համայնքային հետազոտության իրականացման և լրացուցիչ կրթության կարիքների հայտնաբերման մեթոդների ուսումնասիրում» թեմաները:
Խմբային աշխատանքների և դերախաղերի միջոցով մանկավարժները ներկայացրին սեփական համայնքների հիմնախնդիրները, նախընտրելի մասնագիտությունների ուսուցման անհրաժեշտությունը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրենց կազմած մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերը։
Ծրագրի շահառուները վերապատրաստող մանկավարժ Անուշ Մկրտչյանի հետ քննարկեցին, վերլուծեցին նրանց կատարած գործնական հանձնարարությունները և կիրառելիության արդյունավետությունը:
Արտադպրոցական կրթության իրականացման տեսական դասընթացներից զատ՝ մանկավարժներն, ըստ իրենց նախընտրած մասնագիտությունների, մասնակցեցին կենտրոնի ուսուցողական խմբակներում գործնական պարապմունքների: Կենտրոնի մասնագետները մեծ ջանասիրությամբ իրենց հմտությունները և մասնագիտական փորձը փոխանցեցին համայնքաբնակ մանկավարժներին:
Մարտի 30-ին ամփոփվեցին վերապատրաստման դասընթացների արդյունքները՝ կլոր սեղան-քննարկմամբ, որին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, աշխատակիցներն ու վերապատրաստվող մանկավարժները: Վերջիններս բարձր գնահատեցին կենտրոնի իրականացրած գործունեությունն արհեստի ու արվեստի պահպանման, դեռահասների զբաղվածության ապահովման, կրթման, մասնագիտական կողմնորոշման և շնորհալի սաների բացահայտման գործում: Նրանք ողջունեցին ծրագրի իրականացման գաղափարը և համագործակցությունը սահմանամերձ, բարձրադիր համայնքների հետ:
Համատեղ քննարկումների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու առաջարկներ՝ դասընթացների կազմակերպման և հետագա համագործակցության հեռանկարների մասին:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նրանց հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ:
Կրթական ծրագրի վերաբերյալ վերապատրաստվածների արտահայտած տպավորություններն ու առաջարկությունները փաստեցին, որ արդյունքն իսկապես գոհացուցիչ էր, սպասելիքներն ու ակնկալիքներն՝ արդարացված:
Հ. Սարգսյան
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…
Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…
«ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…
Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց