Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այդ կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հրաժեշտի հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Մանուկ Մկրտչյանը նշել է, որ Գարիկ Բադալյանն իր գործին նվիրված ու գիտակ անձնավորություն է, ում աշխատանքը տարիներ շարունակ բարձր է գնահատվել նախարարությունում: Նա հույս է հայտնել, որ Գարիկ Բադալյանի՝ երկարամյա աշխատանքի արդյունքում ձևավորված լավագույն ավանդույթները, ձեռքբերումները և փորձն արդյունավետ կօգտագործեն մարզի կրթության ոլորտի հաջորդ պատասխանատուները: Կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մանուկ Մկրտչյանը Գարիկ Բադալյանին է հանձնել ԿԳ նախարարության բարձրագույն պարգևը՝ «Ոսկե հուշամեդալը»:
Գեղարքունիքի մարզի պատասխանատուները և հանրակրթական դպրոցների տնօրենները ևս շնորհակալություն են հայտնել Գարիկ Բադալյանին՝ երկարամյա համատեղ և արդյունավետ համագործակցության համար:
«Շնորհակալ եմ Գեղարքունիքի ներկա ու նախկին բոլոր մարզպետներից, փոխմարզպետներից, դպրոցների ներկա ու նախկին տնօրեններից, Գեղարքունիքի մարզպետարանի իմ բոլոր գործընկերներից: Մեծ պարգև եմ համարում նաև իմ աշխատանքին տրված գնահատականը, որ այսօր հնչեց դահլիճում»,-իր շնորհակալական խոսքում նշել է Գարիկ Բադալյանը:
Վերջինս պարգևատրվել է նաև Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և հուշամեդալով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան