Աշխատանքային եռուզեռ, որը ծնում է նորանոր մտքեր, գաղափարներ … Հերթական միտք – հանձնարարական հնչեց փոխտնօրեն Ա.Գևորգյանի կողմից, որը իրականացրին կազմակերպիչ Ա.Չիլինգարյանը, ուսուցչուհիներ Լ.Եղոյանը, Ս.Կարապետյանը, Ա.Զաքարյանը: Աշակերտների շուրթերով հնչեցին բանաստեղծություններ հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, շվեդերենով և գերմաներենով: Ցերեկույթը դարձավ ավելի տարածական և հուզական, քանի որ իրենց ներկայությամբ այն պատվեցին դպրոցի շրջանավարտներ Մանուշակ Շիրինյանը ( ասմունքող ), Ռոզալյա Շիրինյանը ( դպրոցի մեդալակիր, բժշկուհի ): Նրանք, վերհուշ ապրելով, պտտեցին հիշողությունների անիվը, պատմեցին զավեշտալի պատմություններ՝ ընդգծելով դպրոցի դերը իրենց դաստիարակության, կյանքի պատմության մեջ: Մանուշակ Շիրինյանը, շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը հրավերքի համար, ներկայացավ ասմունքով, որը հնչեցրեց որպես խնկարկում իր ուսուցիչների հիշատակին …
Հանդիսատեսը, բանաստեղծական գոհարների հույզով արբած, վերացավ իրականությունից՝ զգալով պոեզիայի անտեսանելի ուժը, որը հպվեց յուրաքանչյուրի սրտին և մի ակնթարթում անէացավ՝ թողնելով իր վառ լույսը:
Այդ լույսի ընդգծումով, շնորհակալական խոսքով՝ ուղղված մասնակից աշակերտներին, ցերեկույթի կազմակերպիչներին, միջոցառման ավարտն ազդարարեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը:
Ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց