ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ դերակատարությունը, վերապահված է Ձեզ, սիրելի՛ ուսանողներ: Անկախության առաջին տարիներին ձևավորված ուսանողական կառույցներն այսօր արդեն ունեն վետերաններ, որոնց մի մասն արդեն դասավանդում են բուհում: Լինելով ուսանողական խորհրդի միջավայրից դուրս եկած մարդիկ՝ նրանք այսօր ստանձնել են կրթության բովանդակության պատասխանտվությունը: Առաջին ուսանողական խորհուրդների ձևավորման փուլում կարևոր խնդիր էր դիտվում ուսանողական շարժման համակարգումը, նրանց դերակատարումը, մասնավորապես բուհում ուսանողների շահերի պաշտպանության առումով: Այսօր արդեն մենք ունենք կայացած ուսանողական կառույցներ, ովքեր իրենց լուրջ դերակատարումն ու ներդրումն ունեն ոչ միայն բուհի, այլ նաև հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում և կրթական գործընթացներում»,- դիմելով միջոցառման մասնակիցներին նշել է ԿԳ նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ առաջիկայում ընդունվելու է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով օրենսդրորեն կամրագրվի, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ամենակարևոր անձնավորությունը ուսանողն է. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ ուսանողի կարիքները բավարարելու, կրթական անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ուսանողի լավագույն «ես»-ը պաշտպանելու համար»,- նշել է ԿԳ նախարարը և հույս հայտնել, որ համալսարանի 20-ամյա ուսանողական խորհուրդը բուհի տասնամյակներ ի վեր ձևավորված բարի ավանդույթները կպահպանի՝ դրանք փոխանցելով ուսանողների նոր սերունդներին:
Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի լավագույն ներկայացուցիչներին պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով և շնորհակալագրերով:
Հանդիսության ընթացքում ուսանողական խորհրդի 20-ամյակը շնորհավորել և ՀՀ Ազգային Ժողովի անունից ուսխորհրդի ներկայացուցիչներին պետական պարգևներ է հանձնել նաև ԱԺ պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան