Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ: Քոլեջների և ուսումնարանների սովորողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ ձեռագործ աշխատանքների ցուցադրություն: Միաժամանակ թատերական և երաժշտական մասնագիտությունների ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով: Բացման խոսքում ՀՀ ԿԳՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի նպատակը ստեղծագործական մասնագիտությունների հանրայնացումն է. «Հայաստանում գործող 95 նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններից ավելի քան 30-ը իրականացնում են արհեստների և արվեստի մասնագիտությունների ուսուցում, դրանից 17-ը մասնակցում են «Արհեստ և արվեստ» ցուցահանդեսին: Միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի ամենանշանակալի սոցիալական ինստիտուտներից են, քանի որ նրանք իրականացնում են նաև շատ կարևոր սոցիալ-մշակութային` մասնավորապես շուկայական հարաբերություններում մոռացվող և կորսվող մասնագիտությունների պահպանման և վերարտադրության գործառույթ` Հայաստանում ձևավորելով հասարակական պահանջարկ»,- նշել է Ա. Աղբալյանը:
Ցուցահանդեսը նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի աջակցությամբ:
Կազմակերպիչները լիահույս են, որ ցուցահանդեսը կնպաստի ՄԿՈւ համակարգի գործընթացին գործատուների ներգրավմանը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երիտասարդների զբաղվածության և աշխատաշուկայի պահանջների, կարիքների ապահովման հարցում:
Նշենք նաև, որ Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի աջակցությամբ տեղի է ունեցել նաև ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների խոհարարական մրցույթ: Հաղթող ուսանողները վարպետության դասերի կմասնակցեն Լեհաստանում:
«Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել երիտասարդների զբաղվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում, ամրապնդել կրթություն-աշխատաշուկա կապը, նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գերմանական դուալ կրթական համակարգի ներդրման միջոցով :
«Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին մասնակցել են ՄԿՈՒ մի շարք հաստատություններ, մասնավորապես. Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, տարածաշրջանային թիվ 1, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, Հումանիտար, Մշակույթի, Տեխնոլոգիական, Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջները, Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանը, Գյումրու թիվ 1, թիվ 3, թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանները, Վանաձորի տարածաշրջանային, Մ. Թավրիզյանի անվան արվեստի և Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջները, Վայոց ձորի և Արարատի պետական քոլեջները, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան