ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անգլերենի իմացությունը ոչ թե առավելություն է, այլ` կենսական անհրաժեշտություն

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

16.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր անգլերենի այբուբենի տոնին: /Ուսուցիչ Սվետա Հայրապետյան/ IIIա,բ,գ դասարաններ/ Ինքնատիպ ու յուրօրինակ միջոցառում, որտեղ աշակերտները ներկայացրին անգլերենի այբուբենի գաղտնիքները, գիտելիքների գանձարանի տերը դառնալու հպարտությունը: Նրանք ասմունքեցին անգլերենի տառերի, գույների, թվերի, կենդանիների մասին: Նրանց խոսքը սահուն և ճիշտ առոգանությամբ էր հնչում, իսկ մատուցած տեղեկությունները՝ հետաքրքիր:

Նպատակը՝

ա/ ձևավորել տարիքին համապատասխան բառապաշար, քերականական տարրեր

բ/զարգացնել սովորողների մոտ բանավոր խոսքի, միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունները

գ/ զարգացնել սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողություն

Հեքիաթային, բազմաբովանդակ և գեղեցիկ միջոցառումը նոր էջ կբացի աշակերտների դպրոցական առօրյայում: Այս միջոցառումը դարձավ երրորդցիների սիրո և երախտագիտության դրսևորումը դասավանդող ուսուցչի նկատմամբ, ով աջակցել, կրթել ու դաստիարակել է իրենց: Նրանք գիտակցում են,որ անգլերենի իմացությունը տալիս է արտասահմանում կրթություն ստանալու, նորագույն ոսումնասիրությունների և տեղեկատվության հետ ծանոթանալու բազմաթիվ հնարավորություններ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…