ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խառնաշփոթ –միջոցառում

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Մեծանում ենք

 

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 դպրոցի VI դասարանի դասղեկ Հերիքնազ Գևորգյանը բազում թելերով կապվել է իր դասղեկական դասարանի հետ, հարազատորեն ու սրտացավորեն օգնում է ու աջակցում նրանց: Փորձում է ճիշտ, ռեալ և իրատեսական վերլուծությունների օգնությամբ ձևավորել նրանց աշակերտական օրինակելի կեցվածքը: Ահա այսօր նրանք գործադրել են ջանքեր, հրավիրել են իրենց դասարանի բոլոր մայրիկներին, ուսուցիչներին և փորձում են տարաբնույթ անակնկալների մի ամբողջ շարանի օգնությամբ հաճելի ակնթարթներ պարգևել նրանց, վայելել նրանց ներկայությունը այս լուրջ ու պատասխանատու պահին:

Ահա սկսվում է տոն-ցերեկույթը և մեկը մյուսի հետևից մանրակրկիտ վերլուծվում են դասարանական խնդիրները: Տոնի ընթացքում հնչում են նրանց ուրախ, սիրելի երգերը: Անչափ զարմացած, հիացած ու երջանկացած են մայրիկները: Նրանք հասկացան, թե որքան փոխվել են իրենց զավակները, որքան ճիշտ, ինքնուրույն ու սկզբունքային դատողություններ են անում: Առավել մեծ անակնկալը աշակերտների կողմից պատրաստված մրգային և բանջարեղենային աղցաններն էին, որոնք համտեսեցին ներկաները: Ցերեկույթը ավարտվեց թեյախմության տաք արարողությամբ: Ջերմ ու տաք մթնոլորտը առավել համագործակցային ու անմիջական վերլուծությունների հնարավորություններ տվեցին ամենքին:

Մ.Գրիգորյան

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…