ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում ձեռներեցի հետ

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 16-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ջ. Վարդանյանի և դասվար Փ. Խաչատրյանի հետ այցելեցին «Սալյուտ» մանկական սրճարան:

Թեման`«Տեխնոլոգիա» առարկային ինտեգրված ձեռնատիրական կրթության բաղադրիչի «Ինչպիսի՞ն պետք է լինի ձեռներեցը և ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա»:

Նպատակը` մոտիկից ծանոթանալ ձեռներեցին` ակնկալելով իրենց հուզող հարցերի պատասխանը: Հիշելով ձեռներեցին բնորոշ բնավորության գծերը` երեխաները հետաքրքրվեցին, թե ձեռներեց Անի Խաչատրյանը ունի՞ արդյոք բնավորության այդ գծերը և պարտադի՞ր են դրանք: Նրանք, ովքեր որոշել են դառնալ ձեռներեց, խնդրեցին խորհուրդներ:

Երեխաները հասկացան, որ ձեռներեցը պետք է լինի ոչ միայն աշխատասեր, ճկուն, ստեղծարար, նախաձեռնող, խելացի, նպատակասլաց, այլև բարեգործ: Սրճարանի ձեռներեցը թվարկեց, թե ինչ բարեգործություններ է կատարել: Հարցուպատասխանն անցավ ջերմ մթնոլորտում:

Երեխաները եղան բոլոր սրահներում, խաղացին, ճաշակեցին պիցցա և բարձր տրամադրությամբ հեռացան սրճարանից:

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…