Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են՝ ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, գործարար ոլորտի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգի հիմնական հարցերը զեկուցել է ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, այն է՝ ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում», «Համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագծի ներկայացում և հաստատում», «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» և այլ հարցեր:
Ա. Աղբալյանը խորհրդի անդամներին նախ հակիրճ ներկայացրել է 2017 թվականին իրականացված աշխատանքները և 2018 թվականի անելիքները, ապա անցում կատարել օրակարգի հիմնական հարցերին: Անդրադառնալով ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում» հարցին՝ Ա. Աղբալյանը նշել է, որ 2017 թվականին կատարման ենթակա բոլոր նախապայմանները՝ թվով 31 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում և վերանայում, «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծի մշակում, ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման կենտրոնների ստեղծում և համապատասխան մասնագետների պատրաստում, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Ա.Աղբալյանը հավելել է, որ 2017 թվականի 25 ՆՄՄԿՈՒ հաստատություններում ներդրվել են մարզերի զարգացման և պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններին համապատասխան 39 նոր մասնագիտություններ: 2018 թվականին նախատեսվում է ՆՄՄԿՈՒ մասնագիտությունների ցանկի ամբողջական վերանայում, որի գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է վերոնշյալ համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված Սոցիալական գործընկերության հայեցակարգի նախագծի ներկայացմանը և հաստատմանը: Ա. Աղբալյանը տեղեկացրել է, որ «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծով առաջարկվել են մի շարք արմատական փոփոխություններ, որոնք, մասնավորապես, վերաբերվում են գործատուներին ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընգրկվածությանը քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդների կազմում: Ա. Աղբալյանն անդրադարձել է նաև ՆՄՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների կազմի և անդամների թվի խնդրին՝ նշելով, որ նոր հայեցակարգում կատարվել են տարբեր կառույցներ ներկայացնող անդամների թվի փոփոխություններ: Հնչեցված բոլոր առաջարկությունները քննարկելուց հետո՝ խորհուրդը որոշել է հաստատել «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագիծը՝ հաշվի առնելով առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ խորհրդի որոշումները:
Օրակարգի հաջորդ՝ «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» հարցի վերաբերյալ Ա. Աղբալյանը նշել է, որ 2018 թվականի համար նախատեսված է թվով 24 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում: Նիստը վարող Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ՄԿՈՒԶԱԽ-ին աջակցության համար՝ 2017թ. նախատեսված մշակման և վերանայման ենթակա գյուղատնտեսական մասնագիտությունների ցանկերը հավանության արժանացնելու և հաստատելու համար, քանի որ այն հանդիսանում է ԵՄ աջակցության ծրագրի նախապայմաններից մեկը: Մ. Մկրտչյանի խոսքով՝ ԵՄ ծրագրի նախապայմանը ենթակա է պարտադիր կատարման՝ առաջարկելով հաստատել 2018 թվականին մշակման ենթակա ներկայացված 24 մասնագիտությունների ցանկը և ամրագրել, որ խորհրդի անդամները քայլեր կձեռնարկեն՝ գերակայություն համարվող տնտեսության ուղղությունների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակելու նպատակով լրացուցիչ միջոցներ գտնելու համար:
ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում ընդգրկված բոլոր օրակարգային հարցերը հավանության են արժանացել և ընդունվել նիստի անդամների կողմից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց