Քաղացիական պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 1-ին նվիրված Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-12-րդ դասարաններում անցկացվեցին գործնական պարապմունքներ ու զրույցներ՝ «Փրկարարական և տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով:
5-12-րդ դասարաններում զինղեկի և դասղեկների նախաձեռնությամբ անցկացվեցին փրկարարական, տեղահանման և առաջին բժշկական օգնության միջոցառումներ ՝ օգտագործելով շինա, անշարԺացնող պարագաներ, պատգարակ, շնչադիմակ և այլն: Առավել ուշագրավ էին 1-4-րդ դասարանների աշակերտների «Պատրաստ եղիր դիմակայել աղետին» զրույցներն ու միջոցառումները: Դասասենյակների կահավորանքը, ուսուցիչների մեղմ ժպիտը տրամադրող էր. Հետաքրքիր ծրագիր էր սպասվում: Այն կազմակերպել էր տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ Վարսիկ Կարապետյանը:
Հնչեցին զանգերը, և ազդարարվեց տագնապ: Զգացվեց, որ աշակերտները լավ պատկերացում ունեին կրակի, երկրաշարժի,ջրհեղեղի,գազի թունավորումների և տարերքի այլ ընդվզուների մասին:
Փոքրերի ասմունքը, երգը, նվագները ներթափանցված են հույզով, գիտելիքներով ու ուսուցողական տրամադրությամբ:
1-ին ա, բ դասարաններում կազմակերպվեց գործնական պարապմունք՝ ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ:Երեխաները ցուցադրեցին իրավիճակները
- մտնել նստարանների տակ
- կանգնել սենյակի ամուր պատի տակ
- պայուսակը գլխին՝ դուրս գալ ամենամոտ դռնից
2-րդ ա դասարանում տարերային աղետների մասին զրույց վարեց դասվար Հ.Առաքելյանը:
3-րդ ա, 4-րդ ա, բ դասարաններում անցկացվեցին զրույցներ տարբեր իրավիճակներում անվտանգության կանոններն իմանալու և դրանք կիրառելու մասին:
Այստեղ նույնպես կատարվեց գործնական աշխատանք ՝ երկրաշարժից, ջրհեղեղից, հրդեհից պաշտպանվելու համար:Երեխաները ճիշտ կատարեցին հրահանգները:
Կարևորեցին այն հանգամանքը , որ բոլոր դեպքերում պետք է ճիշտ կողմնորոշվել և հնարավորության դեպքում իրենց հետ վերցնել փաստաթղթերը և առաջին օգնության դեղարկղը:
Գործնական պարապմունքի ավարտին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին միջոցառումներն ու գործնական պարապմունքը պատշաճ մակարդակով անցկացնելու համար և շեշտեց դրանց դաստիարակչական մեծ նշանակությունը աշակերտների գիտելիքները հարստացնելու և բոլորին տարերային աղետներին պատրաստ դարձնելու ուղղությամբ:
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Ն.Դավթյան
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց