ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային քննարկում` ՄԿՈՒ ոլորտի հիմնախնդիրների շուրջ

Մարտի 2, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է ՀՀ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև մատնանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Նախարարի խոսքով՝ ներկայումս ՄԿՈՒ ոլորտում առկա է կրթության որակի խնդիր, հետևաբար աշխատանքների մեթոդոլոգիան և ոճը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: «Նախ՝ մարզային ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է սպասարկեն տվյալ մարզի կարիքները, քանի որ, ի վերջո, այս ոլորտի հիմնական առաքելությունն աշխատաշուկայի պահանջների ապահովումն է: Իհարկե, ՄԿՈՒ ոլորտը դուրս է եկել ճգնաժամից, սակայն այսօր խնդիր է՝ շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ և քանիսը՝ գնում դեպի բուհական համակարգ: Ներկայումս մեր երկրի կրթական համակարգն արմատական փոփոխությունների շեմին է՝ պետք է նորից վերականգնել ինժեներատեխնիկական, բնական գիտությունները, որոնց կարիքն այսօր ունի Հայաստանը: Բացի այդ, ուսումնարանները պետք է սերտորեն  կապել բիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ: Հետևաբար, պետք է լրջությամբ վերանայել տարվող քաղաքականությունը և առաջարկել կենսունակ մոդելներ: Այս հարցում մենք ունենք հսկայական աջակցություն ԵՄ-ից, գյուղատնտեսական, ինժեներատեխնիկական, արվեստի բնագավառում ևս առկա է մեծ ներդրումների հնարավորություն»,-նշել է նախարարը՝ իր խոսքում անդրադառնալով որակյալ դասախոսական կազմի, դիմորդների համար գրավչության բարձրացման և պետպատվերի ձևավորման խնդիրներին: «Պետությունը բացառում է անորակ կրթության ֆինանսավորումը, և այս ուղղությամբ ևս քաղաքականությունն ամբողջովին վերանայվելու է: Բացի այդ, քոլեջը պարտավոր է հավատարիմ մնալ իր առաքելությանը և կրթությունը կազմակերպել այն մասնագիտությունների գծով, որոնց ուսուցման համար էլ կոչված է»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է նախաբակալավրիատի ներմուծում, որը ՄԿՈՒ հաստատություններին հնարավորություն կտա իրականացնել բարձրագույն կրթության տարրեր:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, իր հերթին ներկայացնելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ, նշել է, որ դրանց լուծումը ենթադրում է համալիր մոտեցում` միասնական տեղեկատվական համակարգի, ուսհաստատությունների նյութատեխնիկական բազայի լիարժեք օգտագործման, ուսանողների հաճախելիության, հաստիքացուցակի, արտաբյուջեի  և այլ հարցերի համատեքստում:

ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ներկայացնելով ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, անդրադարձ է կատարել 2018-22 թթ. բարեփոխումների ծրագրին, որի նպատակն է առավել թիրախային դարձնել ՄԿՈՒ համակարգի քաղաքականությունը` այն համադրելի դարձնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերին:

Հանդիպման ընթացքում ուսհաստատությունների տնօրենները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են հեռավոր և սահմանամերձ համայնքների, գյուղատնտեսական մասնագիտությունների, դիմորդների հոսքի, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովման, առցանց ուսուցման և այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…