Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն»: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ կենտրոնի բացմամբ քայլ առ քայլ սկսում է իրականացվել այն ծրագիրը, որի հիմնական նպատակն է նորարարական միտք և դրա համար անհրաժեշտ զինանոցի առկայություն ապահովել ՀՀ-ում: «Դրա համար նախ շնորհակալություն մայր բուհին, որ այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է աստիճանաբար ոտքի կանգնեցնել ԵՊՀ-ի, բնականաբար նաև հանրապետության գիտությունը: Նշեմ, որ գիտության պատասխանատվություն ստանձնող բուհերը հաճույքով են մասնակցում այս մրցույթներին, որոնք շարունակական են. մյուս տարի ևս մի քանի ուղղությամբ կունենանք մրցույթի հրավերներ: Այս ծրագրի ամենակարևոր արդյունքն այն է, որ կարողանում ենք երիտասարդ գիտնականներին իրենց հետաքրքրությունների և մասնագիտական կարողությունների շրջանակում ապահովել համաշխարհային որակի աշխատատեղերով՝ համապատասխան տեխնիկական ապահովվածությամբ: Մենք իսկապես պարտավոր ենք ճանապարհ բացել այն շնորհալի երիտասարդների համար, ովքեր կարողանում են ժամակակակից գիտությանը համարժեք քայլել: Ժամանակին ասում էին, որ կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիաների ուղղությունները մեր երկրում կիրառելի չեն, քանի որ խիստ թանկ են և պահանջում են մեծ հնարավորություններ, սակայն կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում և ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ: Հետևաբար, կրկին շնորհակալություն բուհի գիտական հատվածին, որ կարողանում է իսկապես շատ ցածր ֆինանսավորման, միջազգային որևէ չափորոշչի տակ չընկնող պայմաններում պահպանել գիտական բուհի կարգավիճակը»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ ծրագրի արդյունքում բուհի կողմից հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գերժամանակակից նորագույն սարքավորումներով (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով: Ներդրվել է 246,726,000 ՀՀ դրամ: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները: Կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում: Մանրէաբանական մագիստրոսական ծրագրերի մշակման և ներդրման ընթացքում միջազգային հաջողված փորձի հաշվի առնման նպատակով իրականացվել են մի շարք այցեր եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհեր և կենտրոններ՝ ԱՄՆ Բերկլիի համալսարան, Միացյալ կենսաէներգիայի ինստիտուտ և Սանդիայի ազգային լաբորատորիաներ: Նաև այս փորձը հաշվի առնելով՝ մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագիր, որի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է հիմնվել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակիցների միջև՝ Երևանի գարեջրի գործարան, Չանախ ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն: Բացի այդ, կենտրոնը թույլ կտա նաև ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, ինչին էապես կարող է նպաստել նաև կենտրոնի հավատարմագրման գործընթացը:
Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան