ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցադրություններ և սահիկաշարեր ստեղծելու 5 ազատ կրթական գործիքներ

Փետրվարի 27, 2018
ՏՀՏ նորություններ

eLearning INDUSTRY  կայքում ուսուցիչների համար ներկայացված են 5 ազատ՝ շնորհնդեսներ և սահիկաշարեր ստեղծելու կրթական գործիքներ:

Այս գործիքները կօգնեն ուսուցիչներին իրենց աշակերտներին հաղորդակից դարձնել տեխնոլոգիաներին և դասերն էլ ավելի հետաքրքիր ձևով կազմակերպել, ինչպես նաև ընդգրկել այս գործիքներն աշակերտների համար նախատեսված հանձնարարականներում։

1. Prezi - https://prezi.com/

Prezi-ն ամպային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում օգտվողներին ստեղծել սահիկների շնորհանդես` մանրամասն տեղեկատվության հնարավորությամբ, որն իրապես կրգրավի աշակերտների ուշադրությունը։

2. Glogster Edu- http://edu.glogster.com/

Գլոգստեր Էդուն Գլոգստերի նախահիմքի վրա ստեղծված կրթական ուղղվածություն ունեցող գործիք է։  Այն թույլ է տալիս օգտվողներին ստեղծել ինտերակտիվ պաստառներ, որոնք ներառում են մեդիա տեղեկատվության տարբեր տեսակներ՝ տեքստային, պատկերներ և տեսանյութեր։

3. Animoto - https://animoto.com/

Անիմոտոն առցանց տեսանյութերի ստեղծման համար նախատեսված ծրագիր է։ Օգտվողները ստեղծում են հիշվող և մտավոր ներգրավվածություն պահանջող տեսանյութեր՝ արդեն իսկ առկա կաղապարի մեջ տեղադրելով նկարներ, տեսանյութեր և տեքստեր։

4. Kizoa - https://www.kizoa.com/

Կիզոան ազատ առցանց ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ստեղծել սահիկահանդեսներ, տեսանյութեր և անիմացիոն կոլաժներ։ Օգտվողները կարող են նույնիսկ անվճար խմբագրել իրենց նկարները։ Կիզոան տարբերվում է այլ սահիկահանդես ստեղծելու ծրագրերից նրանով, որ ոչ միայն դատարկ սահիկներ է տրամադրում օգտվողին, այլև հնարավորություն է տալիս տեղադրել անձնական լուսանկարը՝ որպես սահող ֆոն։

5. Slideful - https://slideful.com

Սլայդֆուլը պարզ առցանց սահիկահանդես ստեղծելու ինտերֆեյս է։ Սլայդֆուլ ծրագրի մատչելի կիրառումն այն հասանելի է դարձնում ավելի ցածր տարիքային խմբի աշակերտների համար, ովքեր չեն տիրապետում բարդ տեխնոլոգիաներին։

Այս կրթական գործիքների օգտագործման ձևերին կարող եք ծանոթանալ նյութի անգլերեն էջում՝ The 5 Best Free Slideshow Presentation and Creation Tools for Teachers.

Նյութի աղբյուրը. eLearning INDUSTRY 

  • Թվային գրագիտություն. ինչպե՞ս դասականը գրականությունը դարձնել «թրենդային»

    Թեմայի հեղինակ՝ manukyanlilit-1@mail.ru

    «Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…

  • Տարրական դպրոց 2026. AI, eTwinning և նորարար ուսուցչի մարտահրավերները

    Թեմայի հեղինակ՝ Syuzanna Sahakyan

    Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…

  • Նորարական տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…

  • Հեռավար ուսուցում․ ժամանակակից կրթության մրցունակ ուղին

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…

  • 21-րդ դարի հմտությունները՝ կրթության նոր առանցքը

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…