ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց զորամաս

Փետրվարի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 15-ին Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները համաձայն N զորամասի հետ համատեղ պլանի, ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ այցելեցին դպրոցին կից զորամաս: Զորամասում սաներն արժանացան ջերմ ընդունելության, ծանոթացան տանկերի, հմմ- ների ևՀՕՊ- տեխնիկային, ինչպես նաև զինվորների կենցաղին: Զինվորների հետ միասին կատարեցին շրջայց, որից հետո հանձնեցին աշակերտների կողմից պատրաստված նվերները:

Զորամասում խիստ կարգուկանոն էր, բարեկարգ պայմաններ։ Հրամանատարը՝ գնդապետ Արտյոմ Պողոսյանը հայրական հոգատարությամբ և ուշադրությամբ էր վերաբերվում զինվորներին։ Ու հիմա այդ նույն վերաբերմունքն էր ցուցաբերում աշակերտների հանդեպ։ Վերջիններս մեկ ժամ ապրեցին զինվորական կարգացուցակով. համտեսեցին զինվորական կերակուրը:

Այցելությունը և՛ ռազմահայրենասիրական, և՛ ճանաչողական նպատակ ուներ. աշակերտները ծանոթացան զինվորի կյանքին, ևս մեկ անգամ համոզվեցին՝ մեր հողն ու ջուրը հուսալի պաշտպաններ ունի։ Բոլորի համար էլ աննկարագրելի, տպավորիչ այցելություն էր։ 

Օրը հագեցած էր, և աշակերտները տպավորված վերադարձան՝ նախաձեռնությանը շարունակականություն տալու վստահ մտադրությամբ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…