«ՈՒսուցիչ» - բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն և գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ:
Արարատի մարզի Սայաթ- Նովայի միջնակարգ դպրոցում ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում «ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ´ ՈՒՍՈՒՑԻՉ...» խորագրով: Սա մի օր է, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը:
Ուսուցիչներին ողջունեցին և բարձր տրամադրություն հաղորդեցին դպրոցի IX դասարանի աշակերտները:
Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Հակոբյանը աշակերտների հետ միասին տոնի առթիվ անակնկալ էին պատրաստել ուսուցիչների համար: Դպրոցի բոլոր դասարաններում դասաժամի պահին լուսնակարել էին բոլոր ուսուցիչներին և միջոցառման օրը փակցրել դահլիճի վարագույրին:
Միջոցառման վերջում աշակերտները այդ անակնկալ լուսանկարները կոնֆետների հետ միասին հանձնեցին ուսուցիչներին:
Դպրոցի տնօրեն Ժ.Ղարսայանը կրկին շնորհավորելով իր դպրոցի ուսուցիչներին՝ առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց իրենց շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին մաղթելով նրանց ուժ, եռանդ ու համբերություն հետագա սերունդներին դաստիարակելու համար:
Քանի սերունդ եք կյանք ճանապարհել
Բանիմաց ու սթափ Ձեր խրատներով,
Բազմաթիվ մատղաշ հոգիներ կրթել՝
Բաշխելով նրանց ավյուն ու կորով:
Եվս մեկ անգամ՝ ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏՈՆԴ ,ՍԻՐԵԼԻ´ ՈՒՍՈՒՑԻՉ...
ԴԱԿ՝ Արև Հակոբյան
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…