Սկսում ենք հայերենի քերականության ուսուցումը տեսադասերով: Նախ ուսումնասիրելու ենք ձևաբանության բաժինը՝ առանձին-առանձին անդրադառնալով խոսքի մասերին, այնուհետև կանցնենք քերականության մյուս բաժիններին:
Մեր տեսադասերը պատրաստել ենք հանրության լայն շրջանակների համար: Դրանք կարող են օգտակար լինել նախ և առաջ հանրակրթական դպրոցի սովորողներին, ուսուցիչները կարող են կիրառել համապատասխան թեմաներն ուսուցանելիս:
Տեսադասերը կարող են օգտակար լինել նրանց, ովքեր ցանկանում են սովորել հայերենի քերականությունը կամ կատարելագործվել նրանում:
Յուրաքանչյուր տեսադասից հետո տրվում են բազմաբնույթ առաջադրանքներ, որոնք կատարելով՝ սովորողը կարող է յուրացնել տվյալ թեման: Ընդգրկել ենք թեմաներն ամփոփող բազմամակարդակ վարժություններ: Հեշտից դժվար, պարզից բարդ սկզբունքով կազմած վարժությունները հնարավորություն տալիս անմիջապես տեսնելու սխալը, գտնելու ճիշտը և «Օգնություն» բաժնում զետեղված նյութը վերընթերցելով՝ սկսել նորից և քայլ առ քայլ արձանագրել ընթացիկ հաջողությունները:
Ուրախ կլինենք, եթե մեր տեսադասերը իսկապես օգտակար լինեն:
Խնդրում ենք ձեր առաջարկությունները, կարծիքներն ու դիտողությունները ուղարկել gayane.mkrtchyan@aniedu.am հասցեով:
Սիրով կսպասենք ձեր արձագանքներին:
Տեսադասերի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=0qfMYJIVSgg&list=PL6e3C2cXRvMCyJcldqk9dR2Z6UXeBMvED
Թեմաներ՝ 7-րդ դասարան.
Գայանե Մկրտչյան
ԿԱԻ-ի գլխավոր մասնագետ
մանկավարժական գիտությունների թեկնածու
«Արեգնազան» կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց