Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներառականությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանի, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանի և հաշմանդամություն ունեցող մի խումբ այլ անձանց հետ, ովքեր նախագծի լրամշակման վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել: ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները քննարկվել են, որոշ կետեր ընդունվել են, բազմաթիվ հարցեր էլ կարող են կարգավորում ստանալ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում: Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ հասարակության բոլոր շերտերի և շահերի արտահայտումն օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից է. «Մեր նպատակն է եղել նախագծում առավելագույնս արտահայտել նաև ձեր խմբի շահերը՝ և մատչելիության, և հասանելիության, և ընդհանրապես, ներառականության տեսանկյունից»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրային քննարկումների ժամանակ ներառականության առնչությամբ հաշմանդամություն ունեցող անձանց բարձրացրած մի շարք խնդիրներ, մասնավորապես միջավայրի հարմարության հետ կապված հարցերի լուծումը «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի շրջանակում չի կարող լուծում ստանալ, քանի որ բուհերի շենքերը հիմնականում կառուցված են խորհրդային տարիներին և ի սկզբանե չեն ապահովել համապատասխան միջավայր. «Հաշվի առնելով մեր բուհերի ֆինանսական միջոցների սղությունը` դրանք միանգամից չեն կարող լուծվել, ամբողջական հարմարեցումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, որի համար ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախարարությունը և մասնավորապես նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամ են ընդառաջել բոլոր այն առաջարկներին, որոնց լուծումը առկա ռեսուրսների պայմաններում իրատեսական է:
Վահրամ Մկրտչյանի առաջարկով հանդիպման մասնակիցները ներկայացրել են կրթության գործընթացում իրեց սեփական փորձը և առաջարկները՝ խնդիրները լուծելու վերաբերյալ:
«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը նշել, որ կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ վերջին տարիներին մեծ ձեռքբերում է արձանագրվել, մասնավորապես ներառական կրթությունը դարձել է պարտադիր նորմ հանրակրթության համակարգում. «Երբ միջազգային ատյաններում ուզում ենք ներկայացնել ներառականության ձեռքբերումները, առաջին հերթին համընդհանուր ներառականության անցնելու պետության քաղաքական կամքն ենք նշում: Մեզ համար շատ կարևոր է վստահ լինել, որ նույն քաղաքական կամքը կա նաև բարձրագույն կրթության համակարգում, ուստի ակնկալում ենք, որ առաջարկները պետք է ընդունելի լինեին: Ամեն դեպքում հաշմանդամություն ունեցող մարդիկ լավագույնս կարող են ներկայացնել առկա խնդիրների լուծման ճանապարհները»,- նշել է Զ. Բաթոյանը: Նա նաև տեղեկացրել է, որ նախաձեռնել են հանրային իրազեկման արշավ` ի պաշտպանություն հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների:
Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում. մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, փորձագիտական կարծիքը և առաջարկները՝ բարձրագույն կրթության մատչելիության բարելավման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ քննարկումները դարձնել շարունակական և բոլոր խմբերի մասնակցությունն ապահովել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան