ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ›› (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ, փետրվարի 6-7-ին մեկնարկել է դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորման գործընթացը Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջում համակարգը կփորձարկվի «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում›› և «Զբոսաշրջություն›› մասնագիտությունների գծով:
Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հաջողություն է մաղթել քոլեջի դասախոսական կազմին, ուսանողներին և մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունների ղեկավարներին՝ ծրագրի պիլոտավորման գործընթացում: «Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով դուալ համակարգի ներդնումը կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,-իր խոսքում նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը հնարավորություն է ստեղծում գործնական ուսուցման միջոցով ապահովել կրթության որակի բարձրացում: «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ GIZ-ի աջակցությամբ, հաստատուն քայլերով շարունակում է պիլոտավորումը Հայաստանում, որն արդեն մեկնարկել է գինեգործության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում: Այնուհետև այն կընդգրկի նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ, մասնավորապես՝ ճշգրիտ ճարտարագիտություն, մեխատրոնիկա, ռոբոտաշինություն և այլն»,-նշել է նա:
GIZ-ի ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի խոսքով՝ ծրագիրն աջակցում է Հայաստանում զբաղվածության ապահովման համար կարևոր գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության/տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին, և համապատասխանաբար դուալ կրթական համակարգի տարրերը կփորձարկվեն առաջին հերթին հենց այս ուղղություններում:
Առանձնացնելով դուալ համակարգի առավելությունները՝ ԳՄՀԸ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն իր հերթին նշել է, որ դուալ համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: «Դուալ համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան»,-ընդգծել է Յուլիա Ստակյանը:
«Տարածաշրջանի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները մեծ պահանջարկ են վայելում։ Դուալ համակարգի տարրերի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի ուսանողների մոտ մասնագիտական հմտություններն ու կարողություններն ավելի ամրապնդել, քանի որ այն իրենից ներկայացնում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում, և ուսանողները հնարավորություն են ունենալու գործնական և պրակտիկ աշխատանքները կատարել հենց գործատուի մոտ»,-իր ելույթում նշել է Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկ Բրուտյանը:
Ծրագրի զբոսաշրջության փորձագետ Արմինե Իսրայելյանն էլ իր հերթին խոսել է Հայաստանում զբոսաշրջության և հատկապես Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժի մասին՝ ընդգծելով քոլեջի դերը՝ ոլորտում որակյալ կադրեր պատրաստելու հարցում:
Միջոցառումներին ներկա էին նաև Տավուշի մարզի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ովքեր խոսել են քոլեջի ապագա շրջանավարտների նկատմամբ իրենց պահանջների ու սպասելիքների մասին: Նրանք արձանագրել են, որ, մասնավորապես, երկու պիլոտավորվող ոլորտներում էլ առկա է որակյալ և ժամանակակից հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ՝ հույս հայտնելով, որ նոր համակարգի ներդրումը կլրացնի այդ բացը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց