ՀՀ կրթության և գիտության նախարարության, Լոռու մարզպետարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվել է «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը, Լոռու տարածաշրջանային քոլեջի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ռոբոտաշինության և արևային էներգիայի ոլորտում առաջատար ՓՄՁ-ների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկել են ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի զարգացման համար հնարավոր համագործակցության շրջանակները՝ նոր կրթական ծրագրերի մշակման միջոցով:
ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել ՝ ներկաներին նախաձեռնություն ցուցաբերելու և նման կարևոր քննարկումը մարզում կազմակերպելու համար: ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, իր հերթին ողջունելով քննարկման մասնակցիներին, շնորհակալություն է հայտնել Լոռու մարզի պատասխանատուներին՝ ակտիվ համագործակցության և աջակցության համար:
«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը, հանգամանորեն խոսելով «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի մասին, նշել է, որ այն արդեն 2-րդ տարին է, ինչ այն իրականացվում է հանրապետությունում՝ նպատակ ունենալով զարգացնել տնտեսությունը և շեշտադրում կատարելով որակյալ կադրերի պատրաստմանը: Ծրագրի ներդրման համար ընտրվել է նաև Լոռու մարզը՝ մասնավորապես Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը: «Ծրագիրն աջակցելու է զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն/ՏՏ: Մենք նպատակ ունենք Հայաստանում բարելավել մասնագիտական ուսուցումը և ամրապնդել հանրային-մասնավոր հատված համագործակցային մոդելը: Մեր նշանաբանն է ՝ բիզնեսը հմտությունների համար և հմտություններ՝ բիզնեսի համար. մասնագիտական կրթություն և ուսուցում՝ ի նպաստ տնտեսական զարգացման»,-նշել է Յուլիա Ստակյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը ենթադրում է գերմանական դուալ համակարգի ներդրում: Ըստ նրա՝ դուալ կրթական համակարգը երկակի ուսուցման կամ աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, որտեղ ուսումնական գործընթացին զուգահեռ իրականացվում է նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Այս համակարգի ներդրմանը կազմակերպությանն աջակցում է ՀՀ ԿԳ նախարարությունը: «Լոռու մարզում ծրագրի ներդրման հիմնական պատճառն այստեղ մարդկային ռեսուրսի, ակտիվ գործակցային միջավայրի առկայությունն է»,- նշել է Յուլիա Ստակյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց