Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբ, որը հերթականն է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Նախորդ տարվանից ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ մեկնարկած ծրագրով Հայաստանի վեց համայնքներում՝ Սևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Աշտարակ և Երևան հիմնադրվել են անգլերենի արտադասարանական պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար:
Արարատի թիվ 3 դպրոցի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ: ԿԳ նախարարի տեղակալն իր բացման խոսքում շնորհավորել է դպրոցի աշակերտներին և մանկավարժներին՝ նշելով որ նորաբաց անգլերենի ակումբը ևս մեկ քայլ է դեպի որակյալ կրթություն.«Մեր երկրի համար կրթությունը զարգացման միակ ճանապարհն է: Յուրաքանչյուր մարդ ունի ընտրության, այդ թվում նաև կյանքի սեփական ճանապարհի ընտրության հնարավորություն: Հատկապես մեր ժամանակներում ամենահեռանկարային և ամենամրցունակ ճանապարհը կրթությունն է, որովհետև միակ արժեքն է, որը մարդը չի կարող կորցնել: Փոփոխվող աշխարհում կրթությունը յուրաքանչյուր մարդու բարօրության գրավականն է. որքան ավելի կրթված, այնքան ավելի մրցունակ: Կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, քանի որ օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն և միջոց է: Մենք փոքր երկիր ենք և այստեղ մեր խնդիրները առանձնահատկություն ունեն. առնվազն երեք լեզվի իմացությունը մեզ համար այսօր անհրաժեշտ պահանջ է, որը մեր առջև բացում է մեծ աշխարհի դռները: Սա նաև մեր մշակույթն ու ազգային արժեքներն աշխարհին ներկայացնելու, մեր պետության և ազգի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու միջոց է: Սկսած դեռևս Սրբոց Թարգմանչաց տոնի սկզբնավորման ժամանակներից, մեր ժողովուրդը կարևորել է այլ ժողովուրդների մշակույթների հետ հաղորդակցությունը»,- նշել է Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին, Միացյալ Թագավորության կառավարությանը, դպրոցի տնօրինությանը և մանկավարժներին՝ ծրագրի իրականացման համար:
Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկն իր խոսքում նշել է, որ որոշել է հայերեն սովորել և հուսով է, որ մի օր կկարողանա խոսել. «Լեզվի իմացությունը շատ կարևոր է և դա չի վերաբերում միայն անգլերենին, այլ ցանկացած լեզվի: Անգլերենի ակումբի բացումը լրացուցիչ միջոց և մեթոդաբանություն է՝ ավելի լավ սովորելու անգլերենը»,- նշել է փոխդեսպանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հույս է հայտնել, որ անգլերենի ակումբների բացումը տարբեր դպրոցներում նպատակ ունի խթանել անգլերեն լեզվի ուսուցմանը, լեզուն երեխաներին մատուցել նորովի. «Խաղերն ու ինտերակտիվ մեթոդները, որոնց միջոցով կատարվում են ակումբների պարապմունքները ավելի հետաքրքիր են դարձնում լեզուն: Մենք հույս ունենք, որ խմբակները կօգնեն երեխաներին հետագայում լավ քաղաքացի դառնալու և մրցունակ կարիերա կառուցելու հարցում»,- նշել է Ա. Սարիբեկյանը:
Նշենք, որ Արարատի թիվ 3 հիմնական դպրոցի անգլերենի 2 ուսուցիչները, ի թիվս ծրագրում ընդգրկված մյուս դպրոցների ուսուցիչների հունվարի 28-ից փետրվարի 2-ը Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Նրանցից մեկը հյուրերի ներկայությամբ վարել է անգլերենի փորձնական դասը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց