ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Կոտայքի մարզպետարանի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ: Ներկաներին շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը ժամանակին դիմել է Բրիտանական խորհրդին՝ խնդրելով օժանդակել օտար լեզուների տարածման ծրագրին, որի շրջանակում էլ ՀՀ վեց համայնքում կգործեն վեց բազմաֆունկցիոնալ կենտրոններ: «Այսօր կարևոր իրադարձություն է, քանի որ բացում ենք փոքր, բայց մեծ ներուժ ունեցող անգլերենի ակումբ, որով մարզերում օտար լեզուների ուսուցման որակը բարձրացնելու առումով շատ կարևոր քայլ է կատարվում: Հրազդանի թիվ 8 դպրոցը շատ լավ հնարավորություններ ունի. այն գտնվում է կարևոր կետում՝ Հրազդանի առավել բնակեցված տարածքում, հետևաբար ճիշտ աշխատելու պարագայում կարող է ծառայություններ մատուցել ողջ տարածաշրջանին: Նախատեսում ենք յուրաքանչյուր մարզում ունենալ 1-2 նմանատիպ դպրոցներ, որոնք մեխանիկորեն կդառնան վերապատրաստման, դասընթացների անցկացման, որակյալ ծրագրերի իրականացման լուրջ հենակետեր ողջ մարզի համար և կսպասարկեն տարածաշրջանի, այդ թվում՝ հարակից քաղաքների և գյուղերի երեխաներին: Այս ձևաչափի շրջանակում հնարավոր կլինի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնել հենց մարզում, որի արդյունքում այդ ուսուցիչներն իրենց հերթին կվերապատրաստեն այլ մանկավարժների: Սա հնարավորություն կտա իսկապես ունենալ գործունակ մեթոդաբանություն, որի արդյունքում կբարձրանա օտար լեզուների ուսուցման մակարդակը: Նույն գործընթացը նախատեսում ենք իրականացնել ֆրանսերենի և գերմաներենի պարագայում: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը մշակել է 21-ր դարի անգլերենի ուսուցման 12 ուղղություն և մեթոդաբանություն, որը ցանկանում ենք տեղայնացնել Հայաստանի համար: Եթե ծրագիրը հաջողություն ունենա, ապա հնարավոր է այն կիրառել ոչ միայն լեզուների, այլ նաև տարբեր առարկաների համար»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատանը և Բրիտանական խորհրդին, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նրանց աջակցությունն անգլերենի ուսուցման որակի բարձրացման գործընթացին հսկայական է:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին նշել է, որ ներկայումս անգլերեն լեզվի իմացությունը շատ կարևոր է, քանի որ այն մեծ դեր ունի աշխարհում՝ որպես միջազգային լեզու: Ըստ դեսպանի՝ անգլերենը նաև հնարավորություն է՝ Հայաստանը և նրա մշակույթը ներկայացնելու աշխարհին:
Նշենք, որ «Փոփոխության սերունդ» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի վեց համայնքում 10-15 տարեկան երեխաների ուսման և հետագա կարիերայի ստեղծման հնարավորություններին` առաջարկելով նրանց անգլերենի արտադասարանական պարապմունքներ: Ծրագրի շրջանակում անցկացվել են մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր՝ վերոնշյալ համայնքների անգլերենի ուսուցիչների համար: Ուսուցիչները հնարավորություն են ունեցել հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց